00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կումսիշվիլի. մեր գործարարները պետք է օգտվեն Հայաստանի հնարավորություններից

© Минэкономики ГрузииМинистр экономики и устойчивого развития Грузии Дмитрий Кумсишвили
Министр экономики и устойчивого развития Грузии Дмитрий Кумсишвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանը մտադիր է Հայաստանի հետ բիզնեսի ոլորտում խորացնել համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանը մտադիր է օգտվել Հայաստանի հնարավորություններից, մասնավորապես, Իրանի և ԵԱՏՄ երկրների հետ նրա կապերից, լրագրողներին հայտնեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին Դիլիջանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած հանդիպումից հետո։

Կարապետյանի և Կումսիշվիլու միջև բանակցությունները տեղի ունեցան Դիլիջանում Արժույթի համաշխարհային հիմնադրամի խմբի երկրների և Համաշխարհային բանկի հետ հանդիպման շրջանակներում։ «Հայաստանի հետ մենք բազմաթիվ համատեղ նախագծեր ենք մշակում։ Վրացական բիզնես–հատվածը պետք է անհապաղ օգտվի Իրանի և այլ երկրների հետ Հայաստանի սերտ կապերից», – Կումսիշվիլու խոսքերն է փոխանցում Վրաստանի առաջին ալիքի կայքը։

Бывшие торговые ряды Манташева, ныне улица Шардена - Sputnik Արմենիա
Հայերը մյուսներից ավելի շատ ներդրում ունեն Վրաստանի զբոսաշրջության զարգացման գործում

Նախարարն ընդգծեց, որ Վրաստանը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությունը մեծապես հիմնված է վրացական տարածքով առևտրային և էներգետիկ տարանցման վրա։ Նախարարը անդրադարձավ կարծիքին, թե ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը բացասաբար է ազդում վրացական բիզնես միջավայրի վրա։ Այդ հարցը մշտապես բարձրացվում էր մի շարք վրացական ԶԼՄ–ների կողմից։

Վրացական PMCG (Policy and Management Consulting Group) կենտրոնը այդ թեմային մի ամբողջ աշխատություն է նվիրել, որի արդյունքում եկել է այն եզրակացության, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին բացասաբար է անդրադարձել բիզնես միջավայրի վրա, ինչպես նաև մասնակի խաթարել 1998 թվականի երկու երկրների միջև ստորագրված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի լիարժեք կատարումը։ Պաշտոնական Երևանն իր հերթին կարծում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին նոր հորիզոններ է բացել վրացական շուկայի համար։ Հայաստանում վրացական կապիտալով արդեն 180 ընկերություն է գործում, որոնք օգտվում են ԵԱՏՄ երկրների շուկա հայկական համատեղ արտադրանքի մատակարարման արտոնություններից։ Խոսքը մեծածախ և մանրածախ առևտրով, գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների մասին է։

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծել էր, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին դրական է ազդել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների վրա։

Սրա վկայությունն է 2016 թվականի Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության 32% աճը, որը միայն հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 206 մլն դոլար։ Այդ ցուցանիշն ուղղակիորեն կապված է վերջին երկու տարիների Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման համընդհանուր ծավալի աճի հետ։ Այդպիսով, 2016 թվականին այն կազմել է 392.1 մլն դոլար, ինչը 53% ավել է 2015 թվականի ցուցանիշից։ 2017 թվականի առաջին եռամսյակում արտահանման ծավալները կազմել են 102.5 մլն դոլար, ինչը 38,5% ավել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները փոխլրացնում են միմյանց, իսկ արտաքին քաղաքականության բազմավեկտոր լինելը միայն նոր հեռանկարներ է բացում։ Երկու երկրների ակտիվ իրագործման փուլում գտնվող երկկողմ նախագծերի շարքում հարկ է նշել Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ էլեկտրականության մատակարարումը։

Հայաստանն ամռանը գնում է վրացական ՀԷԿ–երի արտադրող էժան էլեկտրաէներգիայի ավելցուկը։ Ձմռանը հակառակը` Հայաստանն է Վրաստանին էլեկտրաէներգիա վաճառում։ Հայաստանի փորձագետներն իրենց հերթին կարծում են, որ պաշտոնական Երևանը կարող է միջնորդ դառնալ երրորդ երկրների հետ Իրանի համագործակցության հաստատմանը, մասնավորապես` ԵԱՏՄ պետությունների և Վրաստանի հետ։ Ներկա պահին Հայաստանն ու Իրանը աշխատում են ազատ առևտրի միասնական գոտու ստեղծման նախագծի վրա, որը գործելու է հայ-իրանական սահմանին։ Նախագիծը 32 մլն դոլար է գնահատվում։ Այն ոչ միայն կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, այլև թույլ կտա խորացնել երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում։

Русская версия

Լրահոս
0