ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ առաջնության արդյունքներով ձևավորված հավաքականը, մարզիչ Սարգիս Սարգսյանի ղեկավարությամբ, կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Կադետների մայրցամաքի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 21-ից 24-ը՝ Բուդապեշտում:
Մինչ այդ, մեր մարզիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Սևանի ափին և, հնարավոր է, Իրանում: