00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:31
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գծատերերը խանգարում են մետրոյի զարգացմանը

© Sputnik / Asatur YesayantsМеждународный день защиты детей отметили в Ереване
Международный день защиты детей отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երթուղայինների գծատերերն ու նրանց հետ փոխկապակցված քաղաքային իշխանությունը խոչընդոտում են Երևանյան մետրոպոլիտենի զարգացումն ու նոր կայարանների կառուցումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցին ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ու տնտեսագետ Սուրեն Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. 1980-ական թվականներին, երբ Երևանում կառուցվում էր մետրոյի առաջին գիծը, նախատեսվում էր 2000–ականներին ունենալ 36 կայարան։ Այսօր երևանյան մետրոն ընդամենը 10 գործող կայարան ունի և 1 կիսավարտ ուղղություն, որի շինարարության մասին քննարկումները, որպես կանոն, ավարտվում են «փող չկա» պատճառաբանությամբ։

1982-90 թթ. Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատած Գուրգեն Մուշեղյանն այսօր հերթական քննարկմանը համոզմունք հայտնեց, որ մետրոյի շինարարությունը դեպի Աջափնյակ այսօր էլ կարող է շարունակվել, քանի որ այս ուղղությամբ գործի կեսն արված է։

«Կարելի էր այս մետրոն շահագործման հանձնել, որովհետև այնտեղ շուրջ 100 մլն–ի ներդրում է կատարված, թունելները գրեթե ամբողջությամբ պատրաստ են։ Թունելներից բացի 6 հորան կա, որոնք ապահովում են շինարարության շարունակությունը և կարող են օգտագործվել հիմնական թունելների կառուցման համար»,– ասաց Մուշեղյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ երբ տարիներ առաջ Ասիական զարգացման բանկը Աջափնյակ կայարանի շինարարությունը ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնեց, քաղաքային իշխանությունը պնդեց, որ այն պետք է կառուցվի ոչ թե համայնքի բանուկ հատվածում, այլ ֆիզիկայի ինստիտուտի տարածքում։ Այս հանգամանքն էլ առիթ դարձավ, որ բանկը հրաժարվեց պայմանագիր կնքելուց։

Տնտեսագետ Սուրեն Սարգսյանն էլ չի ընդունում իշխանությունների պատճառաբանությունը, թե մետրոյի շինարարությունը չափազանց թանկ հաճույք է, և Հայաստանը նման հնարավորություն չունի։ Նա առաջարկում է ստեղծել մետրոյի հիմնադրամ և բացի բարերարների փոխանցած գումարներից այնտեղ փոխանցել նաև երթևեկության տուգանքներից հավաքվող միլիարդավոր դրամների մի մասը։

© Sputnik / Nelli DanielyanԳուրգեն Մուշեղյանն ու Սուրեն Սարգսյանը
Гурген Мушегян, Сурен Саркисян - Sputnik Արմենիա
Գուրգեն Մուշեղյանն ու Սուրեն Սարգսյանը

«Մոտավոր հաշվարկով մետրոյի Աջափնյակ կայարանն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շուրջ 100 մլն դոլար»,– ասաց Սուրեն Սարգսյանը։

Գուրգեն Մուշեղյանի հաշվարկով, սակայն, այդ կայարանի շահագործումը նոր կառուցվողների  համեմատ շատ ավելի էժան կարժենա։

Մետրոյի նոր կայարանների ու նոր ուղղությունների կառուցմանն այսօր, բանախոսների կարծիքով, խանգարում է ոչ այնքան գումարի բացակայությունը, որքան քաղաքային տրանսպորտի բիզնեսը, դրանից ստացվող հսկայական շահույթներն ու դրա հետ փոխկապակցված պաշտոնյաները։

Մյուս կողմից, քաղաքային իշխանությունը չի ցանկանում ստանձնել ծանր ու երկարատև շինարարության պատասխանատվությունը։ Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981 թ.-ից, վերջին` «Չարբախ» կայարանը բացվել է 1996 թ. դեկտեմբերի 26-ին։ 2016 թ. –ին մետրոյով երթևեկել է 15 354 000 ուղևոր։

Լրահոս
0