ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի-Sputnik. Անահիտ Բախշյանն այս անգամ էլ է մարտական տրամադրված և վստահեցնում է, որ պայքարելու է լավ Երևան ունենալու համար:
«Թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ ես, իրար փշերը լավ տրորել ենք: Շարունակելու ենք տրորել: Շատ լավ իմաստով եմ ասում, քանի որ այդ ընթացքում փշերը կպակասեցնենք, կմաշեցնենք»,- ասաց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Նա նշեց, որ համառորեն հետամուտ է լինելու յուրաքանչյուր երևանցու խնդրին: Աշխատանքի է գալու դրանք լուծելու համար: Բախշյանը հպարտությամբ նշեց, որ նախորդ 5 տարիների ընթացքում 250 խնդիր է բարձրացրել, որոնց 30 տոկոսին լուծում է տրվել: Նա դրական է գնահատում դա, բայց ոչ բավարար:
««Ելքի» ավագանու անդամներս աշխատանքի ենք եկել: Ժողովուրդն ինձ ընտրել է, ես կգամ երդմնակալությանը, թե չէ՝ չեմ կարծում, որ շատ կարևոր բան է, դրանից չէ, որ կբխի իմ աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Բախշյանը:
Բախշյանն, այդուամենայնիվ, մասնակցեց Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, իսկ Երևանին նվիրված երգի ժամանակ մեր տեսախցիկը ֆիքսեց, որ նա մեծ հպարտությամբ ձայնակցում էր: