ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Երևանի նորընտիր ավագանին այսօր գումարեց առաջին նիստը, որի ընթացքում ավագանիում մեծամասնություն ունեցող ՀՀԿ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը վերահաստատվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում։
Մարգարյանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին վստահության համար և ստանձնեց նիստի նախագահությունը։ Իսկ պաշտոնապես նա քաղաքապետ կդառնա հունիսի 12-ին նախանշված երդմնակալության արարողությունից հետո։
Ավագանու առաջին նիստին մասնակցում է ավագանու 65 անդամներից 60-ը։