ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Ջրացատկի Հայաստանի հավաքականը պատրաստվում է հունիսի 12-18-ը Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը արդեն հրապարակել է թիմի կազմը:
Աշխարհամասի առաջնությանը կմասնակցեն Լև Սարգսյանը, Ազատ և Վլադիմիր Հարությունյան եղբայրները: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվականից:
«Եղբայրները կմրցեն սինքրոն ցատկում, իսկ աշտարակացատկում հանդես կգան Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը: Ազատն այդ մրցաձևին չի մասնակցի, քանի որ ամեն երկիր իրավունք ունի ներկայացնելու երկու մարզիկ: Բացի այդ, Ազատը վնասվածքից ամբողջությամբ դեռ չի ապաքինվել: Չեմ ցանկանում շատ ծանրաբեռնել նրան: