ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հունիսի 8-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Կ.-ի համար քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքը։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
«Ստվարաթղթե տուփով 21 խմորեղենի մեջ նկատել են սպիտակ փոշենման զանգված»,- նշված է հաղորդագրության մեջ:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: