00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան – Չեռնոգորիա. ՀԱՊԿ–ն ընդդեմ ՆԱՏՕ–ի

© Sputnik / Александр Юрьев / Անցնել մեդիապահոցЗарубежные страны. Виды Черногории
Зарубежные страны. Виды Черногории - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի տասին 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակում Հայաստանի հավաքականը Պոդգորիացայում հանդիպում է ունենալու Չեռնոգորիայի հավաքականի հետ։ Ո՞Ւր են մեկնում մեր ֆուտբոլիստները։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Հասկանալու համար` ի՞նչ է իրենից ներկայացնում Չեռնոգորիան այսօր, երևի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մի քանի հանգամանքի։

Հունիսի 5–ին այս երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դարձավ։ Այսուհետև ՆԱՏՕ–ում 29 երկիր կա։ Սակայն սկսենք, ինչպես միշտ, տնտեսությունից` «ամենահամեղը»` քաղաքականությունը, թողնելով վերջում։

Տնտեսություն

Այսպիսով, 2016 թվականին այդ փոքր երկիրը (մոտ 600 հազար բնակչությամբ) հյուրընկալել է մեկ միլիոն վեց հարյուր հազար զբոսաշրջիկի։ Եկամուտը զբոսաշրջությունից` ավելի քան միլիարդ դոլար է։ Հաշվի առնելով, որ Չեռնոգորիայի մասին խոսելիս փորձագետները հատուկ ընդգծում են հենց զբոսաշրջությունը, պետք է որոշ թվեր բարձրաձայնել։

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ն փորձում է նվաստացնել ՀԱՊԿ-ին, բայց սնապարծությունը գործն առաջ չի տանում

Երկրի տնտեսությունն ավելի քան 70%–ով կազմված է սպասարկման ոլորտից, 20%–ով` մետաղագործությունից, 10%–ով` գյուղատնտեսությունից։ Ընդ որում, զբոսաշրջության ոլորտի որոշ փորձագետներ պնդում են, որ Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ–ի անդամ դառնալու հետևանքով առաջիկա տարիներին երկրում զգալի կկրճատվի ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը (նրանք ընդհանուր թվի մոտ 25% են կազմում), հետևաբար` կկրճատվի այդ ոլորտի եկամուտը։

Փորձագետների համոզմամբ` այն, որ երկրում զբոսաշրջիկներին գրավող բազմաթիվ օբյեկտներ կան (Ադրիատիկ ծովի հիանալի լողափերը, արևելյան շրջանների լեռնալանջերը, որտեղ վերջին տարիներին զարգացել է լեռնադահուկային զբոսաշրջությունը) չի երաշխավորում եվրոպացի զբոսաշրջիկների թվի աճը։ Բանն այն է, որ զբոսաշրջության ենթակառուցվածքն այնքան էլ զարգացած չէ։ Համենայնդեպս, այն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։

Մյուս կողմից էլ` կարելի է կանխատեսել, որ առաջիկա տարիներին կկրճատվի նաև գյուղատնտեսության ֆինանսական շրջանառությունը։  Ամեն դեպքում, եվրոպական առևտրային շուկաներում չեռնոգորցիներին առանձնապես չեն սպասում։ Այնտեղ իրենց խնդիրներն ունեն, որոնք կապված են եվրոպական գյուղատնտեսների համար ռուսական շուկայի կորստի հետ։ Բայ դա արդեն այլ պատմություն է։

Իսկ Ռուսաստանի Դաշնությունը վերջերս Չեռնոգորիայի համար խստացրել է պայմանները գյուղատնտեսական մթերքների և գինիների մատակարարման համար, որոնք ռուսական շուկայում մեծ պահանջարկ էին վայելում։ Եթե շեղվել այն հանգամանքից, որ ռուս մասնագետները մեծ քանակությամբ պեստիցիդներ են հայտնաբերել Չեռնոգորիայում աճեցրած խաղողի մեջ, ապա այս մինի–պատերազմի պատճառահետևանքային կապը կարելի է բացատրել Պոդգորիցայի ձգտումով. առավելագույնս արագացնել երկրի մուտքը ՆԱՏՕ` լիիրավ անդամի կարգավիճակով։ Այնքան, որ միացել է Եվրամիության ուրիշ անդամներն, որոնք Ռուսաստանի Դաշնությանն առևտրա–տնտեսական պատերազմ են հայտարարել` պատժամիջոցների տեսքով։

Спортивно-патриотическая игра «В мире и дружбе», приуроченное 25-летию подписания Договора о коллективной безопасности и 15-летию создания ОДКБ - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ–ն հզոր ո՞ւժ է, թե՞ գեղեցիկ «փաթեթավորում»

Կկարողանա արդո՞ք Չեռնոգորիայի ղեկավարությունն այս պայմաններում երկրում պահպանել կյանքի սոցիալական բարձր մակարդակը` հաշվի առնելով, որ մինչ այժմ մեկ մարդու տարեկան եկամուտը կազմում էր մոտ 15 հազար դոլար` դեռ հարցականի տակ է։

Քաղաքականություն

Չեռնոգորիայի քաղաքական բաղադրիչի բնութագրման համար՝ ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ դառնալու համատեքստում, վերջերս ընդունված է երկու հանգամանք հիշատակել։

Եվ եթե առաջին հանգամանքը (բոլորը տեսել են տեսանյութը, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անքաղաքավարի հրում է այդ երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչին Բրյուսելյում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ, կարելի է դիտարկել որպես սովորական քաղաքական կուրյոզ, ապա այն փաստը, որ երկրի բնակչության կեսը դեմ է ՆԱՏՕ–ի անդամակցությանը, սակայն Չեռնոգորիան, այդուամենայնիվ, մտավ Հյուսիսատլանտյան դաշինք, որն, ավելի շուտ, իսկական քաղաքական իրարանցում է։

Ընդ որում` իրարանցումն, իսկապես, շատ լուրջ է, այն խախտում է Արևմուտքի կողմից այդքան խրախուսվող ժողովրդավարության հիմքերը։

Ես առանձին կնշեի, որ հենց արևմտյան մեդիան հստակ ասում է, որ բնակչության կեսից շատը  բավականին ակտիվ ելույթ է ունենում երկրի՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու դեմ։ Հավանաբար, Չեռնոգորիայի բնակչությունը լավ է հիշում, թե ինչպես 90–ականներին ՆԱՏՕ–ն ռմբակոծման ենթարկեց այն երկրի քաղաքները, որում նրանք ապրում էին։

Բայց ստացվում է, որ դա այլևս ոչ ոքի չի հետաքրքրում։ Միլո Ջուկանովիչին անհրաժեշտ էր առավելագույնս արագ անցկացնել երկրի՝ ՆԱՏՕ–ի անդամ դառնալու գաղափարը` ամերիկացիների հանձնարարությունը կատարելու համար։ Ամերիկացիներն, իրենց հերթին, փորձում էին առավելագույնս պաշտպանվել այն բանից, որ Չեռնոգորիայում ռուսամետ տրամադրությունները սկսեն գերիշխել։

Իսկ քանի որ Ջուկանովիչն իր պաշտոնավարման ընթացքում, այսպես ասած, չէր առանձնանում ազնվությամբ (մինչ այժմ խոսակցություններ կան այն մասին, որ հսկայական քանակի ծխախոտի ապօրինի վաճառքից ստացած եկամուտը այս տարիների ընթացքում հենց նրա գրպան էր գնում), իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները տեղյակ էին դրանից, ապա արդյունքում փաստացի նա ընտրություն չուներ. մնում էր կատարել արևելյան ղեկավարների հանձնարարականը։

Չեռնոգորիան՝ ինքն իրերով, ղեկավարությունն՝ ինքն իրենով

Այդ երկրում ապրող մարդկանց կյանքն, իսկապես, հեշտ չի լինելու։ Այսուհետև նրանց թելադրելու են եվրոպական արժեքներ, որոնք նրանց երբեք հոգեհարազատ չեն եղել։ Նրանք միշտ Ռուսաստանին են համարել իրենց ընկեր, դաշնակից և գործընկեր դեռևս Հարավսլավիայի ժամանակներից։

Իսկ այսուհետև նրանց կեցության համակարգը թելադրելու է ՆԱՏՕ–ն, որի ամենահարվածային ուժը և ամենահզոր բանակը Թուրքիան է։ Եվ Չեռնոգորիայի բնակիչները գործելու են թուրքերի հետ։ Ընդ որում, չեռնոգորցիների հարաբերությունները թուրքերի հետ դարերի ընթացքում գրեթե նույնն են, ինչպես հայերի մոտ է։

Օսմանյան կայսրության լծից Բալկանյան թերակղզին ազատագրել են, մեծ հաշով, ռուս զինվորականները։ Հետո չեռնոգորցիներին ավստրո–հունգարական լծից ազատել են սերբերը (դա արդեն Առաջին Համաշխարհայինն էր)։ Հետո, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, նրանց սկզբում գերմանացիների լծից, հետո իտալացի ֆաշիստներից ազատագրում էին սերբերի պարտիզանական ջոկատները, որոնց զենքով և ամեն ինչով օգնում էր Կրեմլը։

Այդ ամենը Ժողովրդական հիշողություն է։ Եվ չեռնոգորցիները դա չեն մոռանա, ինչքան էլ քարոզի արևմտյան մեդիան։ Եվ Խորհրդային Միության բոլոր բնակիչներին այնտեղ ռուս էին անվանում (լիներ դա հայ, ղրղըզ, ուզբեկ կամ Սանկտ Պետերբուրգի բնակիչ) և գրկաբաց դիմավորում էին ցանկացած տանը և՛ հարուստ, և՛ աղքատ։ Մեծն Վիսոցկին, օրինակ, Չեռնոգորիայի մասին հզոր բանաստեղծություն է գրել.

Мне одного рожденья мало,

расти бы мне из двух корней,

Жаль, Черногория не стала

второю родиной моей.

Ինձ թվում է, որ Չեռնոգորիան ընդունելով որպես Հյուսիսատլանտյան դաշինքի 29–րդ լիիրավ անդամ, եվրոպացիները բացահայտորեն սխալվել են, վատ հաշվակ են արել։ Առաջին նշանը հենց այն հանգամանքն է, որ բնակչության մեծ մասը չի ցանկանում ՆԱՏՕ–ի անդամ լինել։ Եվ մարդկանց այնտեղ են գցում հենց այն քաղաքական գործիչները, որոնց շատ է պետք արևմտյան հովանավոր–պաշտպանների հանձնարարականը կատարել։ Եվ այն մեկի, որն օրերս տեսախցիկների առաջ կտրուկ հրեց Չեռնոգորիայի վարչապետին (իբր, տեղդ իմացիր)։ Սակայն չեռնոգորցիներն այն մարդիկ չեն, որոնք սովոր են վերջին շարքերում նստած մնալ։

 

Լրահոս
0