00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Մարիա Գաբրիելյան
Հալեպում ֆինանսական լուրջ խնդիր կա, մարդիկ չեն կարողանում հաց գնել. Մարիա Գաբրիելյան
14:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ–ն հզոր ո՞ւժ է, թե՞ գեղեցիկ «փաթեթավորում»

© Sputnik / Karen YepremyanСпортивно-патриотическая игра «В мире и дружбе», приуроченное 25-летию подписания Договора о коллективной безопасности и 15-летию создания ОДКБ
Спортивно-патриотическая игра «В мире и дружбе», приуроченное 25-летию подписания Договора о коллективной безопасности и 15-летию создания ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրացավ հետխորհրդային տարածքում ամենախոշոր և նշանավոր ռազմական դաշինքի` ՀԱՊԿ–ի 15 տարին։ Ոմանք ՀԱՊԿ–ն հզոր ուժ են համարում, մյուսներն էլ` պարզապես գեղեցիկ «փաթեթավորում», որի հետևում ոչինչ, բացի նիստերից և զորավարժություններից, տեղի չի ունենում։ Իսկ իրականո՞ւմ։

Sputnik, Լև Ռիժկով.

Ի՞նչ հեռանկարներ ունի ՀԱՊԿ-ն, ի՞նչ խնդիրներ և ձեռքբերումներ։ Այդ մասին Sputnik-ի թղթակից Լև Ռիժկովը զրուցել է ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինի հետ։

Ձեռքբերումների մասին

Մասնագետի կարծիքով` թեև ՀԱՊԿ-ն արդեն 15 տարվա պատմություն ունի, այնուհանդերձ անդամ-երկրների անվտանգության ամրապնդման հարցում այդ ռազմական կազմակերպության դերակատարման մասին դժվար է միանշանակ խոսել։

«Այո, անկասկած, ՀԱՊԿ-ն ԱՊՀ համակարգի մի մասն է կազմում, — փաստեց Լիտովկինը։ — Այո, կազմակերպության նպատակն է սահմանները պաշտպանել արտաքին թշնամուց։ Ճիշտ է` ՀԱՊԿ-ի ուժերը երբեք չեն կիրառվել ոչ արտաքին թշնամիներից պաշտպանելու համար, ոչ էլ ներքին, քանի որ, ինչպես բացատրում են ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, պետություններն այդ խնդիրները ինքնուրույն են լուծում»։

Օրինակ` Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, առանց որևէ հավաքական օգնության կարողացել են իրենց խնդիրները լուծել։ Այդ դեպքում, ո՞րն է ՀԱՊԿ-ի իմաստը։ Ինչո՞վ է այդ կազմակերպությունը օգտակար։

«Նախ ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցություն են սովորեցնում ահաբեկիչների դեմ պայքարում, — բացատրեց ռազմական փորձագետը։ — Ամեն տարի զորավարժություններ են անցկացվում, որոնք թույլ են տալիս համաձայնեցնել տարբեր երկրների բանակների զինծառայողների գործողությունները։ ՀԱՊԿ-ն նաև օգնում է ժամանակակից զենքով և արտոնյալ գներով սպառազինել պետություններին, այդ թվում` Կենտրոնական Ասիայի երկրներին, ինչը նրանք չէին կարողանա գնել համաշխարհային շուկայում առկա իրական, շուկայական գներով»։

Բացի այդ, ՀԱՊԿ-ն ունի խաղաղապահ և հակաահաբեկչական զորքեր։

Чрезвычайный и Полномочный посол России в Армении Иван Волынкин - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպան. Խաչատուրովը ՀԱՊԿ–ի համար լոկոմոտիվ կդառնա

«Առավել հաջողակ գործողություններից մեկը, որ մշտապես անցկացնում է ՀԱՊԿ-ն, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է, — նշեց Վիկտոր Լիտովկինը։ — Սակայն ինձ թվում է` ամենակարևորն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ՀԱՊԿ-ն իր մակարդակով լուծում է անկախ պետությունների մերձեցման խնդիրը»։

Դեռ չիրագործվածի մասին

Փորձագետի կարծիքով` ՀԱՊԿ-ն մի շարք խնդիրներ ունի։ Դա և՛ մասնակից-երկրների ռազմական քաղաքականության համաձայնեցումն է, և՛ փոխգործակցությանն ուղղված զորավարժությունների, մարզումների և այլ միջոցառումների անցկացումը։ Սակայն կան նաև խնդիրներ, որոնց լուծմամբ պետք է լրջորեն զբաղվել։

Վիկտոր Լիտովկինի կարծիքով` այսօր կազմակերպության գլխավոր խնդիրը մեկն է։

«Բանն այն է, որ երբ ստեղծվում է այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, կազմակերպության մեջ մտնող երկրի ինքնիշխանության մի մասը պետք է փոխանցվի կազմակերպության հրամանատարությանը, — փաստեց Լիտովկինը։ — Սակայն այսօր նման բան տեղի չի ունենում, և դա լուրջ խնդիր է»։

Ռազմական փորձագետը կոնկրետ երկրների անուններ չտվեց` նշելով, որ «բոլորին պարզ է, թե ում մասին է խոսքը»։

Հիշեցնենք` ՀԱՊԿ-ն, որի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, հիմնադրվել է 2002 թվականի մայիսի 14-ին։ 2006 թվականին կազմակերպության անդամ է դարձել Ուզբեկստանը, սակայն 2012 թվականին կասեցրել իր անդամակցությունը կազմակերությունում։

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ն փորձում է նվաստացնել ՀԱՊԿ-ին, բայց սնապարծությունը գործն առաջ չի տանում

ՀԱՊԿ-ի առանձնահատկությունը ուժային ներուժի առկայությունն է, որը պատրաստ է արձագանքել եվրասիական տարածաշրջանում ավանդական և ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։

Այսօրվա դրությամբ Կազմակերպության ռազմական բաղկացուցիչը լայն կոալիցիոն հիմքի վրա ձևավորված օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են, ինչպես նաև հավաքական անվտանգության ուժերի և միջոցների տարածաշրջանային խմբավորումները։

Կազմակերպությունը լուծում է նաև անդամ-պետությունների ազգային ներուժի զարգացմանն ուղղված աջակցության խնդիրները։Համագործակցության անքակտելի տարրը ԶՈՒ-ի, իրավապահ մարմինների և անդամ-պետությունների հատուկ ծառայությունների համար կադրերի համատեղ նախապատրաստումն է։

ՀԱՊԿ-ի հովանու ներքո ամեն տարի անցկացվում է «Կանալ» թմրանյութերի դեմ ուղղված միջազգային համալիր գործողությունն ու «Նելեգալ» ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործողություն։ Հատուկ ստորաբաժանումներն ակտիվ փոխգործակցություն են իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կասեցման նպատակով։ 2017 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Բելառուսը։

Русская версия

Լրահոս
0