ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն: Ոչ ոք չի տուժել: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, մայրաքաղաքի ոստիկանությունը ստացել է ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյունի մասին հաղորդագրությունը տեղի ժամանակով ժամը 00:05-ին:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության շրջանային և գլխավոր վարչությունների քննչական-օպերատիվ խմբերը: Ոստիկանությունը պարզել է, որ անհայտ անձը դիվանագիտական ներկայացուցչության տարածք է նետել պայթուցիկ սարք:
Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությանը ներգրավված անձանց պարզելու համար: