00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆազի» հովանավոր Արման Սահակյանը, խորովածանոց դառնալու ենթակա այրվածքաբանության կենտրոնը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 8–ի մամուլի տեսությունը։

«Հայոց Աշխարհ». Գնաճ

Հայաստանում էական աճ է արձանագրվել օդային փոխադրումների սակագներում. մայիսին ապրիլի նկատմամբ դրանք աճել են 10,7 տոկոսով։

продукты в супермарктете - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարար. Գնաճը նպաստում է տնտեսական աճին

Այդ մասին տեղեկացրել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը։ 2017 թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1,6 տոկոս գնաճ։ Այդ թվում սննդամթերքը և ալկոհոլային խմիչքը միասին ունեցել են 5,9 տոկոս գնաճ։ Ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է գնանկում 2,4 տոկոսով։ Ծառայությունների սակագները ևս ունեցել են նվազման միտում 1,7 տոկոսով։

«Հրապարակ». Գալուստ Սահակյանի որդին խոստովանել է. ինքն է միջնորդել, որ «Ֆազի» եղբոր կնոջը տնօրեն նշանակեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Աջափնյակում 18 հազար քվե ստացած Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, երեկ մեր լրագրողի հետ զրույցում խոստովանել է, որ ինքն է միջնորդել, որ «Ֆազ» մականունով հայտնի հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ նախկինում ԲՀԿ, այժմ ավագանու ՀՀԿ անդամ Գրիգոր Գրիգորյանի կնոջը՝ Լուսինե Առաքելյանին, թիվ 41 մանկապարտեզի տնօրեն նշանակեն։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Երևանի մանկապարտեզներից մեկի հիմնանորոգման գումարը յուրացրել են

Ֆազն ԱԺ ընտրություններում ակտիվ աշխատել է Արման Սահակյանի օգտին և, որպես փոխհատուցում, եղբոր կնոջ համար ստացել տնօրենի պաշտոնը։

Սահակյանը սկզբում նշել է, թե գործադիրում ինքն այլ լիազորություններ ունի, իսկ մանկապարտեզի տնօրեն նշանակում են քաղաքային իշխանությունները, բայց ճշտող հարցին՝ չե՞ք միջնորդել կամ բարեխոսել, ասել է․ «Ես շատ ու շատ մարդկանց համար եմ միջնորդել ու բարեխոսել՝ լավ իմաստով, մասնագետ մարդկանց իմաստով։ Այո, կոնկրետ իրենք ճանաչված ընտանիք են մեր վարչական շրջանում, եւ միջնորդել եմ ես։ Բայց մի էդպես մեկնաբանեք՝ հեղինակություն… Հեղինակությունն ինքը լավ բան է, վատ բան չէ, ես էլ Աջափնյակում հեղինակություն ունեմ»։

«Հայկական ժամանակ». Դավիդյանն առաջարկում է այրվածքաբանության կենտրոնում խորովածանոց բացել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս կարելի է ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը, որն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ մեր երկրում կա ատոմակայան, կա Արցախի կռիվ, դնել, աճուրդով վաճառել: Ես դա, ընդհանրապես, չեմ պատկերացնում»: Մեր զրույցում այսպես արձագանքեց նշված կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը` կառավարության` պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրին, որտեղ սեփականաշնորհման ենթակա են համարվում նաեւ առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում` ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վարչապետ. Բյուջեն տնտեսեք համայնք- մասնավոր հատված գործակցության հիման վրա

«Հասկացա, պրոֆիլը չեն փոխում, բայց ինչո՞ւ են վաճառում, կարո՞ղ եք ինձ բացատրել: Անկապ մի մարդ դառնա գիտական կենտրոնի սեփականատե՞ր: Նախարարը այս տասը ամսվա ընթացքում (ինչ պաշտոնավարում է-խմբ.) այստեղ ոտք դրե՞լ է, մենք ուղիղ ենթարկվում ենք իրեն: Որեւէ փոխնախարար, վարչության պետ մի անգամ եկե՞լ է, նայե՞լ է, թե ինչ վերանորոգում ենք արել, ինչ սարքավորումներ ունենք: Մեզ մոտ կան սարքավորումներ, որոնք այսօրվա դրությամբ լավագույնն են: Մեր կենտրոնը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին»,- շարունակեց Նորայր Դավիդյանը:

Կենտրոնը մասնավորեցման ներկայացնելու հարցը չի քննարկվել ո՛չ բուժանձնակազմի հետ, ո՛չ էլ, անգամ, հաստատության տնօրենի: Այժմ նրանք փաստի առաջ են կանգնել: Արհամարհական այդ վերաբերմունքը զայրացնում է տնօրեն Դավիդյանին:

«Սա գիտական կենտրոն է, հինգ պրոֆեսոր է աշխատում, գիտությունների ութ թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ: Բոլորը դեմ են սարսափելի: Լա´վ, մի անգամ կարելի՞ էր գալ, մի հատ կարելի՞ էր բացատրել` ինչ եք անում»,- վրդովմունք հայտնեց նա` նկատելով, որ այրվածքաբանության կենտրոնը այլ պետությունների պատվերով ու ֆինանսավորմամբ գիտական աշխատանքներ է իրականացնում, որը մասնավորեցման դեպքում հազիվ թե հնարավոր լինի:

Больница. Капельница - Sputnik Արմենիա
Երևանյան հիվանդանոցի խրոնիկա. ինչպե՞ս ականջօղը հայտնվեց աղջկա գլխում

Նաև, ըստ նրա, այս կենտրոնը Հայաստանում միակն է, որն ընդգրկված է առողջապահության համաշխարհային կազմակերպության ցանկում` իր ապահոված բարձր մակարդակի պատճառով: Երկրում ևս այրվածքաբանության կենտրոնը, որպես այդպիսին, եզակի է:

Նորայր Դավիդյանի համար պարզ է, որ բուժհաստատությունը գնել ցանկացողը դա պետք է անի շահույթ ստանալու նպատակով: Բայց նաև չի պատկերացնում, թե ինչ ճանապարհով դա պետք է տեղի ունենա, երբ շարունակվելու է պետպատվեր տրամադրվել, իսկ զուգահեռաբար այլ պրոֆիլի բուժծառայություններ տրամադրելն այստեղ թույլատրելի չէ:

«Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարության շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ոնց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաև խորովածանոց սարքել, երևի մի քիչ ավելի լավ կլինի»,- արձանագրեց Դավիդյանը»:

Լրահոս
0