00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը փորձում է պատանդ վերցնելով բանակցային գործընթացը

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում, մասնավորապես, ասել է.

«Հայաստանի և Իտալիայի միջև ներկայումս առկա ջերմ կապերն ունեն խորը պատմական արմատներ, որոնք սկիզբ են առնում դեռ Հռոմեական կայսրությունից և որոնք հատկապես ամրապնդվեցին, երբ առաջինը՝ Հայաստանը, իսկ այնուհետև Հռոմն ընդունեցին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Անցած տարի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելեց Հայաստան իր խոսքերով՝ «որպես ուխտագնաց դեպի առաջինը պետություններից, որն ընդունեց Հիսուսի Ավետարանը»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Премьер-министр Армении Овик Абрамян на конференции «Экономическая повестка» в Ереване - Sputnik Արմենիա
Վարչապետ. Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է

Հայ-իտալական հարաբերությունները նոր թափ ստացան Հայաստանի անկախացմամբ: Այս տարի նշվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Վերջին քառորդ դարի ընթացքում մեզ հաջողվել է կառուցել ամուր գործընկերություն, որն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ՝ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական համագործակցություն ու գործընկերություն մշակութային, ակադեմիական և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նաև ձևավորել ենք ավելի քան երեսուն իրավական փաստաթղթեր ներառող բավական ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ:

Հայաստանն ու Իտալիան միասնաբար ջանքեր են գործադրում Լիբանանում ՄԱԿ միջանկյալ ուժերի (UNIFIL) և Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությունների շրջանակներում խաղաղության և անվտանգության ուղղությամբ: Որպես հարուստ և պատմական ժառանգություն ունեցող ժողովուրդներ՝ մենք հաջողությամբ համագործակցում ենք պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում:

Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իտալիայի հետ իր կապերի հետագա ամրապնդմամբ և խորացմամբ: Ես Հռոմ եմ ժամանել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով:

Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ներառում է նաև բազմակողմ ուղղությունը, առաջին հերթին՝ ԵՄ Արևելյան գործընկերությունը և Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Ակնկալում ենք այս աշնանը՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ստորագրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է ակտիվ քաղաքական երկխոսության, տարբեր ոլորտներում համագործակցության, դինամիկ առևտրական հարաբերությունների, ընդլայնված ոլորտային համագործակցության շրջանակը:

Ստորագրվելուց հետո 180 միլիոնանոց կայուն շուկա ունեցող Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանը կարող է հավելյալ ներդրում ունենալ և՛ որպես առկա հնարավորությունների կիրառման կամուրջ` տրամադրելով իր ծառայություններն ու ներդրումային գործիքները, և՛ որպես հարթակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ պետությունների, մասնավորապես, Իտալիայի հետ առևտրային գործարքների համար»,–ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` նախարարը նախ նշել է թե ինչ բարդ աշխարհագրական դիրքում ենք մենք ապրում և ինչպես ենք կարգավորում խնդիրները հարևանների հետ։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ

«Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բարիդրացիական հարաբերություններ՝ հարևան Վրաստանի ու Իրանի հետ և որևէ հարաբերություն չունի Թուրքիայի հետ: Եթե ցանկանաք, հարևանների հետ մեր հարաբերություններին կանդրադառնամ հարցուպատասխանի ընթացքում: Այժմ ցանկանում եմ առավել կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության և դրա լուծման հեռանկարների վրա, որոնց խոչընդոտում է Ադրբեջանը:

Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: Կցանկանայի հղում կատարել մի հետաքրքիր փաստաթղթի՝ ուղարկված Իտալիայի արտաքին գործերի նախարար Սֆորցային իր դիվանագիտական պատվիրակ պարոն Գորինիի կողմից 1920թ. դեկտեմբերին, որտեղ վերջինս հստակ նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում: Սա նմանօրինակ բազմաթիվ վկայություններից մեկն է միայն:

1991թ. հանրաքվեի միջոցով Արցախը հռչակեց իր անկախությունը: 1999թ. Եվրոպական խորհրդարանը հատուկ բանաձևով հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը նույն կերպ, ինչպես որ մյուս նախկին խորհրդային հանրապետությունները:

Ադրբեջանը արձագանքեց կոտորածներով, էթնիկ զտումներով և շուրջ 400 հազար հայերի տեղահանությամբ: Սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որի թեժ փուլն ավարտվեց 1994թ. մայիսին, երբ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին զինադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագիր:

Տարիներ շարունակ Ադրբեջանը խախտել է զինադադարը, իսկ 2016թ. ապրիլին քառօրյա լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Այն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով և այլ վայրագություններով, ինչն ակնհայտ փորձ էր՝ ահաբեկելու Արցախի բնակչությանը: Ապրիլյան քառօրյա ռազմական հարձակումը Բաքվի կողմից վերջին տարիներին որդեգրված քաղաքականության գագաթնակետն էր, բայց ոչ դրա ավարտը: Ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից և հանրային զայրույթից:

1997թ. սկսած հակամարտության կարգավորման միջնորդ են հանդիսանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Քանիցս հանգուցալուծումը մոտ էր, սակայն, վերջին պահին Ադրբեջանը հետքայլեր կատարեց, մասնավորապես, Քի Ուեսթում (ԱՄՆ) 2001թ. և Կազանում՝ (Ռուսաստան) 2011թ.:

Վերջին տարիներին բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել հինգ հայտարարություններով՝ ուրվագծելով, որ հանգուցալուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի երեք առանցքային սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա:

Правительство НКР - Sputnik Արմենիա
Արցախի տնտեսությունն ակտիվացել է, բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն՝ ավելացել

Նրանք նաև հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը պետք է որոշվի վերջինիս բնակչության՝ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով:

Համաձայն իր հաստատուն դիրքորոշման՝ Եվրոպական միությունը սատարում է hամանախագահների ջանքերը, ներառյալ՝ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, որը ևս մեկ անգամ վերահաստատվեց Ռիգայում ընդունված` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում:

Համանախագահներն առաջարկել են այս խնդրի՝ փոխզիջումների վրա հիմնված հանգուցալուծման քաղաքակիրթ ճանապարհ: Այնուամենայնիվ, Ադրբեջանն այստեղ նույնպես ընդունել է առավելապաշտական, անզիջում դիրքորոշում՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», և բացահայտորեն սպառնում է նոր ռազմական գործողություններով՝ այդպիսով պատանդ վերցնելով բանակցային գործընթացը, շանտաժի ենթարկելով և շարունակաբար վարկաբեկելով համանախագահներին:

Ադրբեջանը ջանք չի խնայում՝ տապալելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, որը ներկայումս միակ միջազգային ներկայությունն է հակամարտության գոտում, և զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ըստ էության, Ադրբեջանը ցանկանում է ձերբազատվել պայմանավորվածությունները իր կողմից շարունակաբար չկատարելու միջազգային վերահսկողությունից: Այնուամենայնիվ, անգամ կայուն մշտադիտարկման մեխանիզմների բացակայության պայմաններում ակնհայտ է, թե ով է կանգնած խախտումների հետևում, և համանախագահները մատնանշել են Ադրբեջանին՝ որպես հրադադարի խախտումների նախաձեռնողի:

Հաշվի առնելով միջազգային ջանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքը՝ հասունացել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն առավել շոշափելի քայլեր ձեռնարկի Բաքվի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությունը սանձելու ուղղությամբ:

Բանակցություններն այլընտրանք չունեն, և Հայաստանը՝ համանախագահների հետ միասին, շարունակելու է իր ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Լրահոս
0