ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Կողմերը խաղաղ ելք են կնքել 60-րդ քայլում: Լևոն Արոնյանն այս տուրից հետո վաստակած 1 միավորով բաժանում է երրորդից 8-րդ տեղերը, տեղեկացնում է armsport.am-ը: 1.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վլադիմիր Կրամնիկը և Նակամուրան:
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1