00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմարդյունաբերության զարգացումը` «ԴիջիԹեք» համաժողովի ուշադրության կենտրոնում

© Sputnik / Asatur YesayantsРепетиция парада к 25-й годовщине независимости Армении. Армянский беспилотник
Репетиция парада к 25-й годовщине независимости Армении. Армянский беспилотник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 9-ին մեկնարկում է 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես–համաժողովը։ Բացի թեմատիկ քննարկումներից, համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև ՏՏ համաշխարհային համաժողովին։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՏՏ ընկերությունների և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության հարցը «ԴիջիԹեք» համաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Ըստ նրա` համաժողովի ընթացքում ռազմարդյունաբերությանն ուղղված քննարկումներ կլինեն։

«Համաժողովում ներկայացված կլինեն տարբեր կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են այս ոլորտում, կլինեն նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչները։ Կամփոփենք անցած տարվա ձեռքբերումներն ու կքննարկենք հետագա քայլերը»,- ասաց Եսայանը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ այս տարի կքննարկվի ոլորտի համագործակցության երկրորդ փուլը։

«Այս տարի կքննարկվի, թե ինչն է խանգարում, որ ՏՏ ոլորտն ավելի ակտիվ մասնակցի մեր երկրի պաշտպանունակությանն առնչվող գործընթացներին։ Խոսքը լաբորատորիաների, տեխնոլոգիական կենտրոնների մասին է»,- ասաց Վարդանյանը։

«ԴիջիԹեք» համաժողովում թեմատիկ մի շարք քննարկումներից բացի կանցկացվեն քննարկումներ 2019 թվականին Երևանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Information Technology and Services Alliance) նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

«Վարչապետն ասել է, որ կառավարությունը բոլոր ջանքերը կդնի, որ 2019թ. Հայաստանում կայանալիք համաժողովն ամենաբարձր մակարդակով լինի»,- նշեց Վարդանյանը:

WITSA նախագահ Իվոն Չիուն էլ ընդգծեց, որ իր առաքելությունն է համարում ՀՀ կառավարության հետ խոսելը, քննարկելը ու լավ ու համագործակցություն ստանալը:

DigitecExpo в Ереване - Sputnik Արմենիա
DigiTec-2016. 3D տպիչից մինչև արևային էներգիա

Կազմակերպիչների խոսքով` համաժողովը 9 տարվա ընթացքում արդյունավետ հարթակ է դարձել ՏՏ ոլորտի, բիզնես ճյուղերի և կառավարության միջև երկխոսություն սկսելու համար։

10-րդ «ԴիջիԹեքի» օրակարգային թեմաներն են Երևանում 2019 թվականին ՏՏ համաշխարհային հանձնաժողովի կազմակերպչական աշխատանքների մեկնարկը, ՏՏ լուծումները՝ ՀՀ տուրիզմին խթանելու նպատակով, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացումը՝ ՏՏ լուծումների միջոցով, տեխնոլոգիաների ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրները և այլն։

2019 թվականին համաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի ՏՏ ոլորտի միջազգային առաջատար ընկերությունների ավելի քան 2000 ներկայացուցիչ:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000 թվականին որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

Русская версия

Լրահոս
0