ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մադրիդի քաղաքային խորհուրդը World Pride 2017-ին ընդառաջ որոշում է կայացրել քաղաքի խաչմերուկներում տեղադրել լուսացույցներ, որոնք կխորհրդանշեն գենդերային հավասարությունը։ Այս մասին հայտնում է traveler.es կայքը։
Լուսացույցների վրա ավանդական տղամարդու կերպարը շուտով պատմություն կդառնա, քանի որ Մադրիդի խաչմերուկներում արդեն իսկ կարելի է հանդիպել լուսացույցներ, որոնց վրա պատկերված են նույն և տարբեր սեռերի մարդիկ։ Այս փոփոխությունը Մադրիդում շարունակական կլինի:
Այն վիզուալ առումով մարդկանց մեջ կխորացնի գենդերային հավասարության գաղափարը: