ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ։
Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք:
Մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»։