ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերության միջև ստորագրված հուշագիրը նախատեսում է, որ կողմերը կհամագործակցեն Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման բնագավառում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Փաստաթուղթը ստորագրել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը:
«GS Inima Environment S.A» ընկերությունը ջրային ոլորտում առաջատար կազմակերպություններից է, որը 18 երկրում պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր է իրականացնում: