Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկացած օրինախախտ, անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, պետք է պատասխանատվություն կրի։
«Անկախ նրանից` դատավոր է, դատախազ, թե զբաղեցնում է շատ ավելի բարձր պաշտոն մեր երկրում, եթե նայենք ռեյտինգի առումով, պետք է պատասխանատվություն կրի։ Մեզանում կամաց-կամաց կարմատավորվի, որ անպատժելիություն լինել չի կարող»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարությունյանը խոսեց նաև իր ղեկավարած նախարարության կադրային փոփոխությունների մասին։
«Նախարարությունը համալրված է բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով, նրանց առջև դնելու ենք նոր խնդիրներ։ Բոլոր նրանք, ովքեր կիսում են այդ խնդիրները, կպահպանեն իրենց աշխատանքը»,- եզրափակեց նախարարը։
Տեղեկացնենք, որ Դավիթ Հարությունյանն այսօր ներկա էր Փաստաբանների պալատում ընթացող միջոցառմանը, որով 20 փաստաբանի անվճար հիմունքով կտրամադրեն աշխատասենյակ քաղաքացիներին անվճար սպասարկելու համար։