00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարող մարմին ստեղծելու հարցը

© Пресс-служба НС РАНациональное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարմինը կձևավորվի բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հենքի վրա և կսկսի գործել 2018 թվականի ապրիլից։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը քննարկել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նոր նախագիծը և կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթը` «Հասարակական սպասարկման կարգավորման մարմնի ստեղծման մասին» օրենքի մեջ փոփոխություններ և հավելումներ մտցնելու մասին։

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի առաջարկած բանաձևը. «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա»

Նախագծով նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանման գործառույթը:

Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ:

Նրա անդրադարձավ նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առանցքային դերին։ Ըստ նրա` բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, տվյալներ են ներկայացնելու նաև նրանց ընտանիքի անդամները։ Այսինքն հայտարարատուների ցանկն ընդլայնվում է, և այսօրվա մոտ 500 պաշտոնատար անձանցից հայտարարատու պաշտոնատար անձինք են դառնում մոտ 2200 հոգի։

«Հայտարարատուների շրջանակի ընդլայնումը պետք է կատարվի փուլ առ փուլ, և միանգամից բոլոր ոլորտներն ընդգրկվել չեն կարողանում։ Այս ցանկում այս պահին ներառված են բոլոր դատախազները, քննիչները, ՔԿՀ և ԴԱՀԿ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, հատուկ ծառայություններում պաշտոններ զբաղեցնող անձինք և գնումների վերաբերյալ խորհրդի անդամները», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ստեղծվող մարմինն առաջին հերթին ստուգելու է պաշտոնատար անձանց հայտարարագրերն ու դրանց իսկությունը։ Խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան մարդիկ կպատժվեն։

Կանխարգելիչ մարմինն իրականացնելու է պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգում, դրանց արժանահավատության ստուգում, վերլուծություն և այդ վերլուծության արդյունքում համապատասխան խախտումների հայտնաբերման դեպքում՝ վրա է հասնելու պատասխանատվություն։

«Հաջորդ գործառույթն այն է, որ կարող է կատարել բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և սահմանափակումների հարցերի քննություն, էթիկայի և իրավիճակային շահերի բախման հարցերի քննարկում։ Մարմինը քննչական գործառույթներ չի ունենալու»,- ասաց նա։

Կոռուպցիայի կանխարգելման հարցերով զբաղվող մարմինն ունենալու է 5 անդամ։ Այդ անդամներին ընտրելու է խորհրդարանը պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամների թեկնածուների առաջադրման համար ստեղծվել է մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու է Դատավորների բարձրագույն խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը։

Մարմինը գործելու է 2018 թվականի ապրիլից հետո։

Русская версия

Լրահոս
0