ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հունիսի 6-10-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-7-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի, հայտնում է ԱԻՆ-ը:
Երևանում հունիսի 6-10-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ցերեկը կլինի 31-33, երեկոյան ժամերին՝ 27-29 աստիճան ջերմություն։
Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.10C (1990 թ.),