ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Այս տարի դպրոցահասակ փոքրիկներին Երևանի քաղաքապետարանը կտրամադրի շուրջ 10000 պայուսակ՝ 16 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երեխաներն այդ պայուսակները կստանան առաջիկայում մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ընթացքում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ արդեն իսկ նախապատրաստվել և վարչական շրջանների համապատասխան բաժիններին են փոխանցվել նախատեսված նվերները: