ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խաղը կսպասարկի հոլանդացի Կևին Բլոմը:
Նրան կօգնեն Դավի Գուսենսը և Յան դե Ֆրիսը: Խաղի 4-րդ պաշտոնյա է նշանակվել Պաուլուս վան Բյոկելը:
Մրցող ընտրանիների միջև հանդիպումը կկայանա հունիսի 10-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: