Սարգիս Գրիգորյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը վկայում է, որ այդ երկիրը մեծ քայլերով վերադառնում է Մերձավոր Արևելք: Այսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Այդ համատեքստում նա դիտարկեց նաև Սաուդյան Արաբիայում անցկացված գագաթնաժողովը, որին մասնակցում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու արաբական 37 երկրների ղեկավարները:
«Վերջին գագաթնաժողովը հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու նպատակ ուներ, որի առանցքում պիտի լինի Սաուդյան Արաբիան»,– ասաց արաբագետը։