ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հունիսի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 6-ից 9-ը, հիմնականում հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ից 9-ը, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ: