«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուները ծանոթացան օտարազգի հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությանը, հայկական ճարտարապետությանը նվիրված նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում կողք կողքի տեղ էին գտել Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն, Անատոլի Յակոբսոնի և Տոկարսկու անձնական ֆոնդերից նամակները, չափագրությունները, լուսանկարները, Ալպագո Նովելոյի իտալերեն, Յոզեֆ Ստրիժիգովսկու գերմաներեն աշխատությունները, ինչպես նաև`Գառնիի պեղումներից հայտնաբերված «Ցլի գլուխը»: