00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռեալը» հաղթեց ու կխաղա Մխիթարյանի դեմ

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Финал. Матч "Ювентус" - "Реал Мадрид"
Футбол. Лига чемпионов. Финал. Матч Ювентус - Реал Мадрид - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մադրիդի «Ռեալը» Քարդիֆի «Ազգային» ստադիոնում կերտեց նոր ռեկորդ՝ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում երկրորդ անգամ անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Եվրոպայի սուպերգավաթը արքայական ակումբը կվիճարկի Հենրիխ Մխիթարյանի «Յունայթեդի» հետ:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Իսպանական թիմը խաղի ելքը վճռեց երկրորդ խաղակեսում, որի ընթացքում Կազեմիրոյի, Ռոնալդույի և Ասենսիոյի խփած գնդակները ապահովեցին արքայական թիմի հաղթանակը իտալական «Յուվենթուսի» նկատմամբ՝ 4:1 հաշվով:

сборная Сент-Китс и Невиса - Sputnik Արմենիա
Մեր մրցակիցը՝ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը

Չեմպիոնների լիգայի 1997-98 թվականների խաղարկությունում «Ռեալը» նվազագույն՝1:0 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին»: Բայց այդ խաղը միայն հիշողություն էր Քարդիֆում եզրափակչին մասնակցած թիմերի համար: Մինչև եզրափակիչը «Յուվենթուսը» հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում ու մինչև եզրափակիչ իտալական թիմն ընդամենը երեք գնդակ էր բաց թողել:

«Ռեալը» ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխարհի լավագույն ակումբներից մեկն է համարվում ու իտալացիների դարպասում հայտնվեց այնքան գնդակ, որքան մինչև եզրափակիչը թիմը բաց չէր թողնել: Իսպանական թիմը մրցակցին գերազանցեց ընդմիջումից հետո: Իսկ առաջին 45 րոպեի ընթացքում ոչ ոք չէր կարող ասել, որ «Ռեալը» նման առավելություն կունենա հանգստանալուց հետո:

Առաջին կեսի վիճակագրությունը առավելություն էր տալիս «Յուվենթուսին»: Սերուցքայինները միայն գնդակին էին ավելին տիրել: Մյուս գործոններով առավելությունը «Ծեր սինյորայի» կողմն էր: Բայց «Ռեալը» երկրորդ կեսում պարզապես շշմեցրեց նախ մրցակցին, ապա նաև «Յուվեյի» երկրպագուներին: Մինչև Կազեմիրոյի խփած գնդակը «Ռեալը» պարզապես սեղմել էր մրցակցին Բուֆոնի դարպասին: Ու գոլը հասունանում էր:

Давид Юрченко - Sputnik Արմենիա
Արթուր Պետրոսյան. «Մրցակցությունը Յուրչենկոյին պահեստային չէր դարձնելու»

Ճիշտ է, Զիդանի թիմին խփած գնդակների ժամանակ օգնեց անդրադարձը, բայց բախտը ժպտում է ուժեղներին: Երկրորդ անգամ հաշվի մեջ առաջ անցնելուց հետո, Մոդրիչն ուղղակի ստեղծեց երրորդ գոլը, որի հեղինակը դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն: Ընդ որում, պորտուգալացին երրորդ անգամ եզրափակիչներում դարձավ գոլի հեղինակ (2008,2014 և 2017): Միևնույն ժամանակ, Քրիշտիանուն դարձավ այս խաղարկության ռմբարկուն 12 գնդակով և Չեմպիոնների լիգայում իր խփած գնդակների թիվը հասցրեց 105-ի:

Երկու գնդակի տարբերությամբ պարտվելիս «Յուվենթուսն» արդեն հոգեբանական խնդիրներ ունեցավ, ինչն էլ արտահայտվեց Կուադրադոյի մոտ: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը շատ արագ երկու դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Ջանլուիջի Բուֆոնը չկարողացավ գերազանցել Պաուլո Մալդինիի ռեկորդը: Հաղթանակի դեպքում Բուֆոնը կդառնար Չեմպիոնների լիգան հաղթող ամենատարեց ֆուտբոլիստը: Այդ հիանալի դարպասապահին այդպես էլ չի հաջողվում հաղթել միայն այս մրցաշարում:

«Ռեալը» դարձավ առաջին թիմը, որը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, Զինեդին Զիդանը, դարձավ առաջին մարզիչը, որը երկրորդ անգամ հասավ նույն հաջողությանը: «Ռեալն» ուժեղ էր ու արժանի էր հաղթանակին: Hala Madrid

Լրահոս
0