00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Պետրոսյան. «Մրցակցությունը Յուրչենկոյին պահեստային չէր դարձնելու»

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցДавид Юрченко
Давид Юрченко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 1-ից Հայաստանի հավաքականը հրավիրված ֆուտբոլիստներով սկսելու է նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին: Պարզ դարձավ, որ հավաքականի կազմում չի լինի Դավիթ Յուրչենկոն:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ռուսական «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն բավական ծավալուն հարցազրույց է տվել news.am կայքին՝ նշելով այն պատճառները, որոնք խանգարում են նրան հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Артур Петросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Արթուր Պետրոսյան. «ԵԱՏՄ օրենքը չի ուժեղացնի հավաքականը»

ԵԱՏՄ երկրների նոր որոշման համաձայն՝ այդ միության անդամ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգեոներ չեն համարվի ԵԱՏՄ տարածքում: Յուրչենկոն նշում է, որ այդ օրենքը չի գործում, բացի այդ, նրա հետ ոչ ոքի կապի մեջ չի մտել և գումարած դրան՝ իբրև թե Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն իրեն դիտարկում է որպես երկրորդ դարպասապահ թիմում, ու դա նրա համար ընդունելի չէ:

Դավիթ Յուրչենկոյի նկատմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու մեր ընտրանու մարզիչների կողմից հետաքրքրությունը նոր չի առաջացել: Երկու տարուց ավելի է, ինչ նշվում է, որ Յուրչենկոն կարող է հանդես գալ հավաքականում: Կարծում եմ՝ հիմա հասկանալի դարձավ, որ նման բան չի պատահի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը որոշակի պարզաբանում մտցրեց Յուրչենկոյի հայտարարությունների մեջ.

«Ես նշել եմ, որ Յուրչենկոյի հավաքական գալը շատ լավ մրցակցություն կստեղծի մեր դարպասապահների մեջ, ու դա, իհարկե, շատ լավ գործոն է: Նրա պահեստային լինելու մասին խոսք չի եղել: Հետո էլ, եթե մենք նրան հրավիրում ենք հավաքական ոչ թե խաղին տեխնիկական գոտուց հետևելու, այլ խաղադաշտում լինելու ու խաղալու համար»:

Դավիթ Յուրչենկոն նաև նշում է, որ հարցի լուծում կարելի է գտնել, բայց դրա համար պետք է հանդիպել ու քննարկել։ Այնինչ նրա հատ կապ չեն հաստատել: Առնվազն զարմանալի է, որ կապ չհաստատելու մասին է խոսվում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ պատրաստ է գրկաբաց ընդունել Յուրչենկոյին, հետո էլ հետևեց հավաքականի գլխավոր մարզչի հայտն առաջիկա հանդիպումներից առաջ, որտեղ կար նաև Յուրչենկոն:

Դարպասապահի հետ ոչ թե մեկ կամ մի քանի անգամ, այլ, կարելի է ասել՝ ֆեդերացիայի հավաքականների բաժնի աշխատակիցները եղել են մշտական կապի մեջ։

Предматчевая тренировка Сборной Армении по футболу. Арсен Бегларян - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի դարպասապահը կրկնեց լեգենդար կոլումբացու հնարքը

«Ես չգիտեմ, թե ինչու է Յուրչենկոն խոսում մեզ հետ կապի բացակայության մասին: Ես հաստատ գիտեմ, որ մենք նրա հետ միշտ կապի մեջ ենք եղել ու միշտ էլ քննարկել ենք նրա Հայաստան գալը: Հիմա, ուղղակի, չեմ ուզում ծանրաբեռնել գլուխս նման բաներով: Մենք ունենք հրավիրված ֆուտբոլիստներ, որոնց հետ էլ կնախապատրաստվենք առաջիկա խաղերին»,- մեզ հետ հարցազրույցում նշեց Արթուր Պետրոսյանը:

Ճիշտն ասած՝ կարդալով Յուրչենկոյի հարցազրույցը news.am կայքում ու խոսելով հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ՝ հասկացա, որ Դավիթ Յուրչենկոն, հաստատ, չի գալու հավաքական և արդյո՞ք ուզում էր գալ՝ դա արդեն հարցական է:

Հասկացա նաև, որ Արթուր Պետրոսյանն այլևս չի էլ սպասում դարպասապահին.

«Ես հարգում եմ Յուրչենկոյի կարծիքը: Չի ուզում գալ կամ ինչ-որ պատճառներ է գտնում դրա համար՝ իր գործն է: Ցանկանում եմ նրան հաջողություններ իր ակումբում»:

Խոսքք գործով ապացուցելն է պակասում: Յուրչենկոյի՝ այս պահին Հայաստան չգալը պայմանավորվում է լեգեոներ դիտարկվելու գործոնի հետ: Մի քանի օր առաջ Արթուր Պետրոսյանը նշեց, որ հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի առաջին լիգայում, իսկ այնտեղ լեգեոնների սահմանափակումն ավելի խիստ է: Բայց տղաները գալիս են՝ Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը, հիմա էլ՝ Արմեն Համբարձումյանը: Միգուցե իրոք հենց ցանկությունն է պակասում Յուրչենկոյին: Առանց դրա հավաքականում չեն խաղում:

Լրահոս
0