ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Թուրինում Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպման ընթացքում տեղի ունեցած հրմշտոցից տուժածների թիվն հասել է 600-ի, հայտնում է Football Italia-ն։
Թուրինում երկրպագուների համար նախատեսված գոտում մեծ էկրանի վրա հեռարձակվող խաղին հետևում էր գրեթե 20 հազար մարդ։ «Ռեալի» երրորդ գոլից հետո, ենթադրաբար, մի քանի ճայթուկ է պայթել, ինչից հետո հավաքվածների մոտ խուճապ և հրմշտց է սկսվել։ Ի սկզբանե տուժածների թիվը հասնում էր 200-ի։
Հրմշտոցի պատճառը պարզ չէ։ Կա վարկած, որ խուճապն առաջացել է ճայթուկների պայթյունից, մյուս վարկածի համաձայն՝ մետաղյա դարպասների ընկնելու պատճառով։ Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների մի մասին տեղափոխել են հիվանդանոց: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են, նրանց թվում մեջ չորսամյա երեխա կա։
Շաբաթ՝ հունիսի 3-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի երզափակիչ խաղը։ Արդյունքում «Ռեալը» հաղթեց «Յուվենտուսին» 4-1 հաշով։