ԵՐԵՎԱՆ, 2 Հունիսի — Sputnik. Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Սերբիայում լուրջ ավտովթարի է ենթարկվել, հայտնում է Srbija Danas–ը։
Վթարը տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ Չաչակ և Բելգրադ քաղաքների միջև ընկած մայրուղու վրա։ Ռեժիսորի Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր Կուստուրիցայի ծանոթը, դուրս է թռել ավտոմեքենայից։ Վթարի հետևանքով ռեժիսորը լուրջ վնասվածք է ստացել և տեղափոխվել Վալևո քաղաքի հիվանդանոցներից մեկը։
Ներկա պահին 62-ամյա Էմիր Կուստուրիցայի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չկա։ Հայտնի է, որ նրա գիտակցությունը տեղն է եղել բժիշկների` դեպքի վայր ժամանելու պահին։ Բուժաշխատողները ռեժիսորին անմիջապես առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո առաջարկել են հետագա զննումն անցնել հիվանդանոցում։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները` վթարի հանգամանքները պարզելու համար։