ԵՐԵՎԱՆ, 2 Հունիս — Sputnik. Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայի հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհի զոհերի քանակը կողոպուտի փորձից հետո ավելացել է` հասնելով 36-ի, հայտնում է մայրաքաղաքի ոստիկանապետ Օսկար Ալբայալդեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Հարձակման հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել։ Ինչպես հայտնում է ABS-CBN տեղեկատվական պորտալը, մարդկանց մահացության պատճառը հրդեհից շնչահեղձ լինելն էր։
DEVELOPING: Gunmen storm Resorts World Manila https://t.co/0p6FTyVkRn pic.twitter.com/OVD7PVHgTq
— ABS-CBN News (@ABSCBNNews) 1 июня 2017 г.
Ոստիկանության տվյալներով՝ զինված չարագործը փորձում էր թալանել Resorts World Manila հյուրանոցի կազինոն և այդ ընթացքում այրել է խաղասեղանները, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Հարձակում իրականացրած անձը ինքնասպան է եղել։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ հարձակվողն արտասահմանցի է` եվրոպական արտաքինով տղամարդ, որն անգլերեն էր խոսում։