ԵՐԵՎԱՆ, 2 Հունիս — Sputnik. Հունիսի 2-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-5-ը կբարձրանա 3-5 աստիճանով, հայտնում է ԱԻՆ-ը:
Երևանում հունիսի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 12-17 մ/վ արագությամբ, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը կլինի 26-28, երեկոյան ժամերին՝ 20-22 աստիճան ջերմություն։
Երևանի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.80C (1990 թ.),