00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիոլետովո. մի քանի փաստ Հայաստանի քիչ հայտնի վայրերի մասին

© Photo: Ruben MangasaryanФиолетово, молокане
Фиолетово, молокане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոլոկանները Հայաստանում բնակվում են XIX դարից` պահպանելով իրենց ինքնությունը։ Լրագրող Մարկ Գրիգորյանը, ով քաջատեղյակ է մոլոկանների պատմությանն ու ավանդույթներին Sputnik Արմենիայի եթերում որոշ հետաքրքիր փաստեր պատմեց Ֆիոլետովո գյուղի կյանքից։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Ինչպես են մոլոկանները (ռուսական կրոնական շարժում), հայտնվել Հայաստանում, և ովքե՞ր են նրանք, ընդհանրապես։ Հնադավան ու հնածիսական նրանց անվանել չի կարելի, նրանք քրիստոնյաներ են, մոտ բողոքականներին, քանի որ չեն ընդունել ուղղափառ պաշտամունքը։ Ուղղափառ եկեղեցու տեսանկյունից նրանք սեկտանտներ են, ասում է լրագրող Մարկ Գրիգորյանը, ով երկար տարիներ զբաղվել է Հայաստանում մոլոկոնների պատմության ուսումնասիրմամբ։

Մոլոկանները հայտնվել են XVII դարում, սակայն այս ուղղությունը ծաղկում է ապրել XVIII դարում։

«Եկեղեցու ինստիտուտը, հատկապես XVIII դարում, հզոր էր և ճնշում էր գործադրում հասարակ մարդկանց վրա։ Այս շարժումը ջանում էր ազատվել հենց այդ ճնշումից։ Սրանում բողոքականության որոշ տարրեր կան», – ասաց Գրիգորյանը։

Մոլոկաններն ու հոգեմարտիկները (մեկ այլ կրոնական ուղղություն) ի սկզբանե միևնույն շարժմանն էին պատկանում, սակայն հետագայում առանձնացան։ Հասարակ մարդկանց շրջանում այդ ուղղությունների տարածվածությունը դեռևս Եկատերինայի ժամանակաշրջանում բերեց նրան, որ իշխանությունը որոշեց վերաբնակեցնել մոլոկաններին և հոգեմարտիկներին։ Հենց այսպես նրանք հայտնվեցին Տավրոսի նահանգի Մոլոչնոյե գետի ափին, իսկ XIX դարի առաջին կեսին վերաբնակեցվեցին արդեն Կովկասում, մի կողմից` նրանց ավելի հեռու քշելու, մյուս կողմից` խռովարար տարածաշրջանում քրիստոնական բնակչությունը մեծացնելու համար։

© Photo: Ruben MangasaryanՖիոլետովո, մոլոկաններ
Ֆիոլետովո, մոլոկաններ - Sputnik Արմենիա
1/2
Ֆիոլետովո, մոլոկաններ
© Photo: Ruben MangasaryanՖիոլետովո, մոլոկաններ
Ֆիոլետովո, մոլոկաններ - Sputnik Արմենիա
2/2
Ֆիոլետովո, մոլոկաններ
1/2
Ֆիոլետովո, մոլոկաններ
2/2
Ֆիոլետովո, մոլոկաններ

«Այժմ Հայաստանում շուրջ 15 հազար մոլոկան կա», – ասում է Գրիգորյանը։

Նրա խոսքով` մոլոկաններն, ընդհանուր առմամբ, եկեղեցին որպես ինստիտուտ չեն ընդունում։ Այսինքն` Աստծու հետ նրանց շփումն ուղղակի է, անմիջական։ Սակայն միևնույն ժամանակ սա կրոնական ուղղություն է, որը հիմնվում է Աստվածաշնչի վրա։

«Հատկապես լուրջ քարոզվում է Նոր կտակարանը, ժամերգությունը դրա վրա է հիմնվում», — նշում է Գրիգորյանը։

© Photo: Ruben MangasaryanՖիոլետովո, մոլոկաններ
Фиолетово, молокане - Sputnik Արմենիա
Ֆիոլետովո, մոլոկաններ

Մոլոկանները բնակվում են Հայաստանի երկու գյուղերում` Ֆիոլետովո (գյուղն ամբողջովին բնակեցված է մոլոկաններով) և Լերմոնտովո (գյուղի շուրջ 80% մոլոկաններ են)։ Հեռուստահաղորդավարը պատմեց, որ Հայաստանում մոլոկանների Ֆիոլետովո գյուղ նրա առաջին այցելությունը հարթ չանցավ։ Չէր թույլատրվում լուսանկարվել և դիկտոֆոնով ձայնագրություններ անել։

«Տպավորություն էր, կարծես, մենք գլխավոր փողոցով ենք քայլում, որի երկու կողմից պատեր են, որոնց միջոցով մենք անցնել չենք կարող», – հիշում է Գրիգորյանը։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը մասնակցել է աշխարհի ամենամեծ բրդուճի պատրաստման գործընթացին - Sputnik Արմենիա
Ենոքավան` փոքր Շվեյցարիա Հայաստանում

Նա խոստովանում է, որ այդ հանգամանքը ավելի մեծ մասնագիտական հետաքրքրություն առաջացրեց։ Գրիգորյանն ու Մանգասարյանը սկսեցին ակտիվ աշխատել, Երևանում տարբեր մոլոկանների հետ հանդիպել, ուսումնասիրել իրենց կրոնական դավանանքն ու ավանդույթները։ Երկրորդ այցի ժամանակ նույնպես ամեն ինչ հարթ չընթացավ, սակայն հաջողվեց մի քանի տասնյակ լուսանկարներ անել։

«Հաջորդ այցի ժամանակ մենք բաժանեցինք այդ լուսանկարները, սա օգնեց սառույցը տեղից շարժել։ Մասնավորապես, պարզվեց, որ Ռուբիկի լուսանկարներից մեկի լայն մորուքով ծերունին արդեն մահացել էր։ Նրա որդին ասաց մեզ. «Սա միակ հիշողությունն է հորս մասին»», – պատմեց Գրիգորյանը։

Նրանք մտերմացան մի քանի մոլոկանների հետ, Գրիգորյանը նույնիսկ ԱՄՆ–ում գտավ նրանց բարեկամներին, որոնք գրեթե ռուսերեն չէին խոսում, օգնեց նրանց վիրտուալ կապ հաստատել` էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը նորություն էր Ֆիոլետովոյում։

Այստեղ պակաս տարօրինակ երևույթ չէ նաև հեռուստացույցը։ Դրա բացակայությունը նույնպես մոլոկանների տների աչքի ընկնող առանձնահատկություններից էր։ Գրիգորյանն այդ հանգամանքը բացատրեց մոլոկանների բարոյական նորմերով։

«Շատերի համար հեռուստացույցը գործիք է, որը տուն է բերում անբարոյականություն, բռնության, մերկության օրինակներ և այդ ամենը «վատ է»։ Որոշ համայնքի հոգևոր ղեկավարներ արգելում են տանը հեռուստացույց ունենալ», – ասաց Գրիգորյանը։

Սակայն ոչ բոլորն են խստորեն հետևում այդ արգելքին։ Դրա ականատեսը եղավ Մարկ Գրիգորյանը։

«Ֆիոլետովո գյուղ մեր ուղևորություններից մեկի ժամանակ մենք նկատեցինք, որ խոհանոցում մեծ հագուստի պահարաններ են դրված։ Պարզվեց, որ այդ պահարաններում հեռուստացույցներ են պահվում», – ասաց Գրիգորյանը։

Արևային ավտոբուս - Sputnik Արմենիա
Հայաստանի առաջին արևային ավտոբուսը համարյա պատրաստ է

Այդպես դրանք օտարները չեն տեսնում։ Տեխնիկայի այլ տեսակներ մոլոկանների տներում կարելի է գտնել։ Գրիգորյանը նույնիսկ մի գիտության դոկտոր է ճանաչում, որը զբաղվում է տիեզերքի ուսումնասիրմամբ։

Մոլոկանների տանը հյուրերի ուշադրությունը կարող են գրավել նաև բազմաթիվ երեխաները։ Գրիգորյանի խոսքով` հավատացյալ մոլոկանները կարծում են, որ նրանց քանակը կախված է նրանից, թե «աստված ինչքան կտա», մոլոկաններն իրենց դրանում չեն սահմանափակում։ Իսկ ամուսնությունները հիմնականում տեղի են ունենում համայնքների ներկայացուցիչների կամ նրանց միջև, ովքեր ընդունել են նրանց դավանանքը։

Բանակում ծառայելու և զենք կրելու հարցը մոլոկանների մոտ այդքան էլ խիստ չէ դրված, ինչպես ասենք, հոգեմարտիկների մի ճյուղի։ Գրիգորյանը պատմեց, դուխոբորները XIX դարի վերջում Գորելովկա գյուղի (Ջավախքում) մերձակայքում այրել են ողջ զենքն` ի նշան իրենց խաղաղասիրության։ Դրա համար ցարական իշխանությունները նրանց խիստ պատժել են։ Նրանց աջակցել է Լև Տոլստոյը` New York Times–ում հոդված գրելով նրանց հերոսության մասին։

Հայաստանում ապրող մոլոկանների այսօրվա ապրելակերպում լավ զարգացած է համայնքային կյանք հասկացությունը, նրանք կարողացել են ինտեգրվել հասարակությանը։

Լրագրողի խոսքով` մոլոկանները երկրում որոշ տնտեսական դիրքեր են զբաղեցնում։ Նրանք հարգված են այդ ոլորտներում։ Եվ հայտնի են ոչ միայն իրենց թթու դրած կաղամբող, այլև որակյալ վերանորոգման աշխատանքներ տրամադրելով և մաքրություն անելով։ Սա այսպես կոչված հայ մոլոկանների բրենդն է։

Русская версия

Լրահոս
0