00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ջութակահարուհին ելույթ կունենա մաեստրո Ֆեդոսեևի նվագախմբի հետ

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցДирижер В.И.Федосеев
Дирижер В.И.Федосеев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի և հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևը կայցելեն Երևան և ելույթ կունենան հայ հանդիսատեսի համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հունիսի 15-ին Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

Համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ:

Իբրև մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Ռուսաստանի առաջատար նվագախմբի վեհաշուք համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ այս տարի նշվող հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է:

Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր փառավոր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ: 1974թ.-ից ի վեր պատմական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է նշանակվել Վլադիմիր Ֆեդոսեևը:

П/к известного российского музыканта, бизнесмена и мецената, лидера группы D'Black Blues Orchestra Владимира Аветисяна - Sputnik Արմենիա
D'Black Blues Orchestra. Վլադիմիր Ավետիսյանի բլյուզ նվերը`հայրենակիցներին

Այս նվագախմբի հետ մաեստրո Ֆեդոսեևը բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին և Վադիմ Րեպինին: Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004թթ հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տասը տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:

Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993թ-ից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար: Նվագախմբի նվագացանկն ահռելի է, հայտնի են նրանց Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակները թողարկվել են Սոնի, Վարներ Քլասսիքս ենդ Զազզ, Ֆիլիպս, «Մելոդիա» և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից:

Նվագախումբը շրջագայել է երկրագնդով մեկ, ելույթներ ունենալով աշխարհի բոլոր ծայրերում: Նրանք զբաղվում են նաև լուսավորչական գործունեությամբ, համերգներ նվագելով Տրետյակովյան պատկերասրահում և Լոմոնոսովի անվան համալսարանում: 2016թ-ին խումբը ներկայացրեց հայրենական կինոյին նվիրված համերգաշար` Կրեմլյան պալատում: Հայտնի են նվագախմբի համերգները Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկյա դահլիճում, որտեղ հնչեց նաև Չայկովսկու «Ունդինա» օպերայի վերափոխված տարբերակի պրեմիերան: Նվագախմբի 2017թ-ի ելույթների կիզակետում է Լ.Վ.Բեթհովենի ստեղծագործությունները, որոնց մեկնաբանմանը նախատեսվում է նվիրվել մի մեծ փառատոն:

Լրահոս
0