ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 31-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito», «Nissan march» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1995 թ. ծնված Ժ. Ա-ն, 1959 թ.՝ Կ. Ե-ն, 1984 թ.՝ Ա. Ե.-ն, 1992 թ.՝ Խ. Ե-ն և Վ. Ե-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Իջևանի ԲԿ: Տուժածներ՝ 1977 թ. ծնված Ա. Խ.-ն և Ա. Ե.-ը տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ: