00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան
Մեր հայրերն են ասել` քրիստոնեությունը հայ մարդու մաշկի գույնն է, որն անհնար է փոխել. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան
13:38
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Օհանյանի կուսակցությունը, հարկայինի կրքերն ու ժողովրդի դժգոհությունը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 1-ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Օհանյանին համոզում են կուսակցություն բացել

««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին:

Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կարող են կազմել իր նշած բևեռի մասը, առայժմ անհայտ է նաև, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակատագիրը: «Ժամանակ» թերթին հաջողվել է պարզել, որ Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռի մեջ հազիվ թե ներգրավվի:

«Համենայնդեպս՝ Հովհաննիսյանն այդ հայտարարությունն արել է առանց ՕՐՕ դաշինքի մյուս երկու լիդերի` Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ քննարկելու և նրանց համաձայնությունը ստանալու: Ավելին՝ Օհանյանի թիմակիցները վերջինիս համոզում են, որպեսզի հիմնի սեփական կուսակցություն՝ իր թիմով, հիմնականում իր մարտական ընկերների և գաղափարակիցների աջակցությամբ»,-գրում է թերթը:

«Հրապարակ». Հարկայինում կրքերը հասել են կուլիմինացիային

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկայինում կրքերը հասել են կուլիմինացիային, առաջիկա օրերին տեսչության պետերին դարձնելու են բաժնի պետ, կրճատվելու են նրանց տեղակալները, բաժնի պետերը դառնալու են գլխավոր տեսուչ կամ պետի տեղակալ, շեշտակի նվազելու են աշխատավարձը, որոշում կայացնելու լիազորությունները։

Եվ քանի որ հարկայինում երկարամյա տեսչության պետեր կան, նրանց համար վիրավորական է դառնալ բաժնի պետ, դիմում են գրում և ազատվում։ Առաջին ծիծեռնակն Արմավիրի հարկային տեսչության պետ Նորայր Զարգարյանն է, ով մոտ 27 տարի աշխատում է հարկայինում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Երևանի տարբեր տարածքներում օպերատիվ հետախուզության բաժնի պետ, Իջևանի հարկային տեսչության պետ։

Ասում են՝ հարկայինի երկարամյա աշխատակիցը վիրավորված է՝ կյանքի կեսը ՊԵԿ-ին է նվիրել, և այսօր փոխանակ պաշտոնը բարձրացնեն, իջեցնում են»։

«Ժողովուրդ». Երևանում դժգոհության նոր ալիք է հասունանում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանում դժգոհության նոր ալիք է հասունանում. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է կայացնելու:

Старые дома по адресу Кочиняна - Sputnik Արմենիա
Նոր իրացման գոտի` Երևանի կենտրոնում

Նկատենք, որ Երևանի կենտրոնում գտնվող այս տարածքների օտարումը մեկնարկել է դեռևս 2007 թվականին: Եվ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ պաշտոնական փաստաթղթերից, նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ:

Սակայն այս որոշման վերաբերյալ քննարկումներն ամեն անգամ ուղեկցվել են մարդկանց դժգոհություններով, իսկ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը խոստանում էին լուծել բնակիչների հարցերը: Հիմա, փաստորեն, լուրջ փորձություն է սպասվում նաև Կարեն Կարապետյանին: Մինչ այդ նկատենք, որ գործադիրը գերակա հանրային շահ ճանաչվելիք տարածքները տրամադրելու է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին»:

«Փաստ». ՊՆ ծառայողական մեքենաների վարորդների լուռ դժգոհությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր ծառայողական ավտոմեքենաներում տեղադրվել են GPS համակարգեր, որոնք «խաբարբզիկի» դեր են կատարում:

Այսինքն, ղեկավարությունը այս համակարգի միջոցով տեղեկանում է, թե վարորդը քանի կիլոմետր է քշել ավտոմեքենան, ըստ այդմ՝ որոշում, թե որքան բենզին է ծախսվել: Մի խոսքով` թանկ սարքավորումները գնել-տեղադրել են, որպեսզի վարորդը չխաբի իրենց ու բենզին չյուրացնի:

Վարորդներն էլ որպես բողոքի նշան, գործն ավարտելուց հետո քաղաքում մի քանի ավել «կրուգ» են տալիս, որպեսզի ապացուցեն, որ տրված բենզինը հազիվ է հերիքում:

Վարորդներից մեկն էլ այսպես մեկնաբանեց. «Դե որ թույլ օղակը մենք ենք, մեզ են ստուգում: Մենք էլ ավել, «հավայի» կքշենք, որ ոչ ինձ, ոչ քեզ լինի»:

Русская версия

Լրահոս
0