ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. «Հարգելով «Լեսթերին»` ցանկացա անկեղծ լինել, այդ պատճառով հայտնեցի ակումբին, որ ցանկանում եմ փոխել ակումբային գրանցումս:
Նախորդ մրցաշրջանում խոսել էի ակումբի նախագահի հետ` նշելով, որ կմնամ ևս մեկ տարի: Հիմա եկել է առաջընթաց գրանցելու ժամանակը»,- ալժիրցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է armsport.am-ը՝ հղում անելով «Sky Sports»-ին:
Հիշեցնենք, որ 26-ամյա Մահրեզի պայմանագրի ժամկետը «Լեսթերի» հետ լրանում է 2020 թվականի հունիսի 30-ին: