ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Քաբուլում՝ Գերմանիայի դեսպանատան շենքի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել, կան զոհեր, հայտնում է Sputnik-ը։
Պայթյունը տեղի է ունեցել Հնդկաստանի դեսպանատնից 50 մետր հեռավորության վրա, պայթել է ականապատ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, հարյուրից ավելի մարդ վնասվածք է ստացել։
A high-rise building in the heart of diplomatic district of Kabul is attacked.
— Lotfullah Najafizada (@LNajafizada) 31 мая 2017 г.
NHK ճապոնական հանրային հեռուստատեսության տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով տուժել է Ճապոնիայի դեսպանատան երկու աշխատակից։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ճապոնական դիվանագետներն աննշան վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է, որ պայթյունի ալիքը կոտրել է Ճապոնիայի դեսպանատան ապակիները։
Update: Dozens killed and more than 100 wounded in #KabulBalst#AFG
— Pajhwok Afghan News (@pajhwok) 31 мая 2017 г.
Photos from Social Media pic.twitter.com/xa3kev3iJ9
Աֆղանստանի արևելքում մայիսի 27-ին ևս պայթյուն է որոտացել, կա 18 զոհ։