00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Հայրապետյան. «Ինձնից ամուր Հայաստանի հողի վրա քիչ մարդիկ են կանգնած»

© Sputnik / Asatur Yesayants Рубен Айрапетян
Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանեց բազմաթիվ հարցերի, բայց առանձնացրեց մի քանիսը, որոնց համար էլ հրավիրել էր ասուլիսը:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի ազգային հավաքականի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վաճառելու մասին հարցերը ասուլիսի հիմանական նպատակն էին, բաց եղան ոչ պակաս կարևոր հարցերի քննարկումներ: Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաև իր ունեցվածքը վաճառելու և Հայաստանից հեռանալու թեմային։

«Ինձանից ամուր Հայաստանի հողի վրա քիչ մարդիկ են կանգնած: Ես դասալիք չեմ և անհեթեթ եմ համարում Հայաստանից հեռանալու մասին լուրերը: Ինչ մնում է վաճառելուն, ապա ոչ թե վաճառել եմ, այլ կոնկրետ զիջել եմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականությունը, և հիմա այդ ակումբն արդեն ուրիշ մարդու է պատկանում: Կրկնում եմ` վաճառքի մասին խոսք չկա: Ես պարզապես զիջել եմ սեփականատիրոջ իրավունքը»,- վստահեցրեց նա:

Բնականաբար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և լրագրողների համար շատ կարևոր հարցերից մեկը դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ կապված խնդիրն է։ Հիշեցնենք` Յուրչենկոն, որը խաղում է Ռուսաստանի «Անժի Մախաչկալա» թիմում, հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, նշել է, որ իր հետ ոչ ոք կապ չի հաստատել և ինքը դիտվում է որպես պահեստային դարպասապահ։

«Դավիթ Յուրչենկոն մեզ հիմա շատ է հարկավոր, և ես նորից եմ հայտարարում, որ գրկաբաց կընդունենք նրան հավաքական: Բայց եթե նա հիմա չգա, ապա այլևս նրա կարիքը մենք չենք ունենալու ու չենք էլ հրավիրելու»,- ասաց Հայրապետյանը։

Давид Юрченко - Sputnik Արմենիա
Արթուր Պետրոսյան. «Մրցակցությունը Յուրչենկոյին պահեստային չէր դարձնելու»

Պարզ է, որ ֆեդերացիայի նախագահը կարևորում է մեր հավաքականի առաջիկա պաշտոնական խաղերը, որոնցում հաջողության հասնելու դեպքում Հայաստանի հավաքականը կարող է և աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարել:

Ֆեդերացիայի նախագահը խոսեց նաև Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ու նորաստեղծ ակումբների մասին։

«Համաձայն եմ, որ բարձրագույն խմբի առաջնության մակարդակը ցածր է, ու այդ պատճառով էլ ֆուտբոլասերները չեն գալիս ստադիոն: Բայց ինչ կարող եմ ասել, դա է ներկայիս վիճակը: Ակումբների առայժմ մեծ բյուջե չունեն, որ կարողանան բարձրացնել խաղամակարդակը»,- ասաց նա:

Ուրախալի է, որ 2017/18 թվականների մրցաշրջանում Հայաստանի առաջին լիգայի մրցաշարին մասնակցելու են նորաստեղծ ակումբեր։

«Շատ լավ է, որ առաջին խմբի մրցաշարին մասնակցելու են Վանաձորի «Լոռին» և Երևանի «Արցախը»: Իսկ համապատասխան տեղ զբաղեցնելու դեպքում այդ թիմերը կխաղան նաև բարձրագույն խմբում: Այդ ակումբերի ղեկավարները վստահեցրել են, որ ամեն ինչ կանեն թիմերի մասնակցության համար ու ես նրանց վստահում եմ», — նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Եվ վերջապես ՀՖՖ նախագահը առանձնակի շնորհավորեց ֆուտբոլային Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման կապակցությամբ։

«Հենրիխը մեզ հպարտանալու հերթական առիթը տվեց, և ես շնորհավորում եմ բոլորին նաև հաղթանակի կապակցությամբ: Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելը մեծ ձեռքբերում է նրա և բոլորիս համար»,- ասաց Հայրապետյանը։

Նա հույս հայտնեց, որ գուցե այս դեպքում արդեն Հենրիխ Մխիթարյանը տեղ կգտնի նաև Հայաստանի լավագույն տասը մարզիկների ցանկում։

Նշենք, որ չնայած միջազգային մեծ հեղինակությանը և բազմաթիվ նվաճումներին` Մխիթարյանի անունն անցած մրցաշրջանում չներառվեց Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում։

Русская версия

Լրահոս
0