00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հորդանանի արքայադուստր․ Հայաստանի կառավարությանը մաղթում եմ թողնել ծխելը

© Sputnik / David GalstyanПринцесса Иордании, глава Международного Союза по борьбе с раком Дина Майред посетила Гарни и Гегард в Армении
Принцесса Иордании, глава Международного Союза по борьбе с раком Дина Майред посетила Гарни и Гегард в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղցկեղի վերահսկման միջազգային միության ղեկավար, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը, գտնվելով Երևանում, հիացած է Հայաստանի գեղեցկությամբ և հայտնում է, որ իր առաջին այցը հաստատ վերջինը չի լինի։

Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում Դինա Մայրեդը պատմել է, թե ինչպես հայ ժողովուրդը կարող է բուժվել ցեղասպանության ցավից, խոսել է հայերի ու հորդանանցիների նմանության և արքայադստեր կյանքի բարդությունների մասին։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

-Դուք բավականին շատ վայրեր այցելեցիք Հայաստանում։ Ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել մեր ժողովրդների միջև։

Ես չափազանց տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա Հայաստանում. հիացած եմ գեղեցկությամբ, բնությամբ և այսպիսի ջերմ ու բարի մարդկանցով։ Մեր ու ձեր բնությունը շատ նման է, և ես այդ կապը զգացի այստեղ՝ Երևանում։ Ձեր խոհանոցը, մշակույթը, ավանդույթները և սովորությունները՝ ամեն ինչ հիշեցնում է իմ ժողովրդին։ Ամենամեծ նմանությունը ընտանեկան արժեքներին հավատարմությունն է, խաղաղասիրությունն ու հեշտ շփման գնալու կարողությունը։ Մեր ազգերի միջև ազգակցություն կա։ Մենք նույնիսկ արտաքնապես նման ենք, ես հանգիստ կարող էի հային հորդանանցու տեղ դնել և հակառակը։ Հնարավոր է այն պատճառով, որ դուք ստիպեցիք ինձ Հայաստանում զգալ ինչպես սեփական տանը։

© Sputnik / David GalstyanԴինա Մայրեդը Հայաստանում
Принцесса Иордании, глава Международного Союза по борьбе с раком Дина Майред посетила Гарни и Гегард в Армении - Sputnik Արմենիա
Դինա Մայրեդը Հայաստանում

 

- Ցեղասպանությունն ասես մեծ ուռուցք լինի, հիվանդություն, որի բարդացումները չեն թողնում հայ ժողովրդին լիարժեք ապրել։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է այն բուժել։

Ապաքինվելու լավագույն տարբերակն է՝ բարի գործեր անել և լինել ուժեղ։ Վրեժի արդյունավետ միջոց է՝ աշխատել ինքդ քո վրա առավելագույն նվիրմամբ՝ դառնալով մեկ ամբողջություն քո ժողովրդի, երկրի հետ։ Ես ձեր մեջ դա տեսա, դուք միավորված եք ընդհանուր նպատակների շուրջ, համախմբված եք և սատարում եք միմյանց։ Դա որոշիչ գործոն է հաջողության հասնելու համար։

© Sputnik / David GalstyanԴինա Մայրեդը Հայաստանում
Принцесса Иордании, глава Международного Союза по борьбе с раком Дина Майред посетила Гарни и Гегард в Армении - Sputnik Արմենիա
Դինա Մայրեդը Հայաստանում

Ինձ դուր եկավ մի ասացվածք, որ ինձ համար մեջբերեց առողջապահության նախկին նախարարը։ Պարզվում է՝ հայերն ասում են․ «Վաղն ավելի լավ կլինի, քան այսօր»։ Չկա դրանից ավելի լավ դրդապատճառ ոչ միայն հայերի, այլև ուրիշ բազմաչարչար ժողովուրդների համար։ Կարևոր է՝ չհուսահատվել և մտածել լուսավոր ապագայի մասին։ Դրական լույսը հենց այնպես չի գալիս, դա քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Ավելի հեշտ է, երբ կա հստակ ռազմավարություն, շատ սեր ու շփվելու ցանկութթյուն։

-Ինչպիսի՞ զգացողություն է արքայադուստր լինելը։

Արքայադստեր կարգավիճակը ինչպես առավելություն, է այնպես էլ մեծ պատասխանատվություն է։ Ես հպարտ եմ, որ պատկանում եմ Խաշիմիտների արքայատոհմին (Արաբական Արևեքի արքայատոհմ։ Խաշիմը քուրեյշ ցեղի նախահոր տղան է, որին պատկանում է Մուհհամեդ մարգարեն — խմբ․)։ Թագավորական ընտանիքի բոլոր անդամները, Աբդալլահ Երկրորդի գլխավորությամբ, լիովին գիտակցում են, որ տիտղոսը շատ պարտավորեցնող է։ Սակայն ինձ համար ամենակարևոր տիտղոսնը քաղցկեղը հաղթահարած երեխայի մայր լինելն է։ Դա ինձ համար մեծ նշանակություն ունի, դրա համար էլ ես այստեղ եմ՝ Հայաստանում, որ իմ փորձը փոխանցեմ ձեր մայրերին, շփվեմ քաղցկեղով հիվանդների հետ, այն մարդկանց հետ, որոնք զբաղվում են այս խնդրով, այդ թվում՝ քաղցկեղի նախապահպանությամբ։ Մենք միասին շատ բան կարող ենք անել՝ միավորվել ու մարդկանց կյանքը փրկել։

-Ի՞նչ կմաղթեիք մեր ժողովրդին։

Ես դիմում եմ հայ ժողովրդին՝ լավագույն մաղթանքներով։ Ես չունեմ կասկած, որ Հայաստանը կբարգավաճի։ Դուք ունեք դրա համար ամենաանհրաժեշտ բաները՝ նվիրվածությունը գործին ու վճռականությունը։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, հատկապես, ինչ վերավերում է քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարին։ Հուսով եմ՝ շուտով քաղցկեղի բուժման ձեր կենտրոնները նոր որակավորում կստանան։ Դա կօգնի դուրս գալ նոր մակարդակ։

© Sputnik / David GalstyanԴինա Մայրեդը Հայաստանում
Принцесса Иордании, глава Международного Союза по борьбе с раком Дина Майред и Армен Мурадян посетили Гарни и Гегард в Армении - Sputnik Արմենիա
Դինա Մայրեդը Հայաստանում

Կոչ եմ անում Հայաստանի իշխանությանը և ժողովրդին՝ ծխելը թողնել և աշխատել ծխախոտային վերահսկողության խստացման ուղղությամբ։ Այո, դուք ունենք բոլոր պայմանները քաղցկեղի բուժման կենտրոններ ստեղծելու համար։ Ծխելը շատ է բարձրացնում քաղցկեղի առաջանալու ռիսկը։ Եթե լուրջ միջոցներ չկիրառվեն, ապա քաղցկեղով հիվանդների թիվը կաճի երկրաչափական պրոգրեսիայով։ Արդյունքում ոչ մի նախարարություն ու բժշկական կենտրոն էլ չի հերիքի։

Русская версия

Լրահոս
0