Off road-ը նաև էքստրեմալ զբոսաշրջության ուղղություն է դարձել: Այն ոչ միայն էքստրեմալ մարզաձև է, այլ՝ ակտիվ հանգստի տեսակ: Եվ եթե պրոֆեսիոնալ սպորտում ամենագնացի անձնակազմը պետք է բաղկացած լինի արշավորդից և ուղեկցորդից, ապա ակտիվ հանգստի դեպքում բավական է հմուտ վարպետի ու հաճելի մարդու ընկերակցությունը:
Sputnik Էքստրիմի նկարահանող խումբը որոշել է սեփական փորձով հասկանալ, թե ինչ զգացողություններ է պարգևում Off road-ը, և փորձությունն առանց անակնկալների չի անցել: