00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միլիտոս պապի` փախրչու գործը Գյումրիում չի մեռնի

© Sputnik / Armenuhi MkhoyanМастер Эдик Жамкочян изготавливает Мушурбу
Мастер Эдик Жамкочян изготавливает Мушурбу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարպետ Էդիկն արդեն 42 տարի է` Գյումրիում մուշուրբա է պատրաստում Միլիտոս պապի ու նրա Վահան եղբոր՝ Էրզրումից բերած գործիքներով: Նա մուշուրբա է պատրաստել հայտնի մարդկանց համար, որոնցից մեկն էլ Վազգեն վեհափառն է եղել։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Վարպետ Էդիկը խոստովանում է` տարիներ առաջ չէր էլ պատկերացնում, որ մուշուրբան այսքան տարածում կգտնի ու որպես խորհրդանիշ կնվիրվի քաղաք այցելած հյուրին ու Գյումրիին կարոտ՝ հեռու երկրներում գտնվող գյումրեցուն, ավելին` սեփական արձանը կունենա՝ քաղաքի պատմական կենտրոնում: Իսկ մուշուրբա պատրաստելը հեշտ գործ չէ:

«Օրերով բդի ծեծես, որ ուզածդ տեսքը ստանա, շատ քրտինք գուզե, իսկ ջուրը խմելիս կլկլոց հանելու համար հատուկ խորամանկության բդի դիմես»,- ասում է վարպետ Էդիկն ու ցույց տալիս այդ հնարքը, որն, ի դեպ, նրա հայրն է հնարել:

Ու հենց այդ հնարքի ու ձայնային էֆեկտի համար մուշուրբային այսօր գյումրեցիներն ավելի շատ «կլկլան» են ասում:

«Առաջ՝ 20-30-ականներին, էս կլկլոցը չի եղել, դա իմ հոր մտահաղացումն է: 1960 թվականին էր, երբ հայրս թոշակի անցավ ու սկսեց իր հայրիկից ժառանգած արհեստը շարունակել: Պատրաստում էր ու նվերներ էր տալիս»,- պատմում է վարպետ Էդիկը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Էդիկն արդեն 42 տարի է` Գյումրիում մուշուրբա է պատրաստում
Վարպետ Էդիկն արդեն 42 տարի է` Գյումրիում մուշուրբա է պատրաստում - Sputnik Արմենիա
1/5
Վարպետ Էդիկն արդեն 42 տարի է` Գյումրիում մուշուրբա է պատրաստում
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Էդիկը
Վարպետ Էդիկը - Sputnik Արմենիա
2/5
Վարպետ Էդիկը
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Էդիկի պատրաստած մուշուրբան
Վարպետ Էդիկի պատրաստած մուշուրբան - Sputnik Արմենիա
3/5
Վարպետ Էդիկի պատրաստած մուշուրբան
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Էդիկի պատրաստած մուշուրբաները
Վարպետ Էդիկի պատրաստած մուշուրբաները - Sputnik Արմենիա
4/5
Վարպետ Էդիկի պատրաստած մուշուրբաները
© Sputnik / Armenuhi MNkhoyanՎարպետ Էդիկի պատրաստած մուշուրբան
Վարպետ Էդիկի պատրաստած մուշուրբան - Sputnik Արմենիա
5/5
Վարպետ Էդիկի պատրաստած մուշուրբան
1/5
Վարպետ Էդիկն արդեն 42 տարի է` Գյումրիում մուշուրբա է պատրաստում
2/5
Վարպետ Էդիկը
3/5
Վարպետ Էդիկի պատրաստած մուշուրբան
4/5
Վարպետ Էդիկի պատրաստած մուշուրբաները
5/5
Վարպետ Էդիկի պատրաստած մուշուրբան

Էդիկ Ժամկոչյանի հայրական կողմն Ալեքսանդրապոլ է եկել Էրզրումից 1895-1896 թվականին՝ առաջին կոտորածների ժամանակ, մայրական կողմը եկել է Կարսից: Հայրը ծնվել է Ալեքսանդրապոլում:

«Ես ինձ մաքուր, զտարյուն գյումրեցի եմ համարում,-հպարտությամբ նշում է վարպետ Էդիկը:- Պապս փախրչի էր (պղնձագործ), հայրս եղել է պապիս աշակերտը: Ալեքսանդրապոլ տեղափոխվելուց 1-2 տարի հետո գործերն առաջ են գնում, արհեստը ծաղկում է, նույնիսկ խանութ ու աշակերտներ են ունենում: Ես սկզբում շատ չէի սիրում, աշխատում էի «Սառնարանների կոմպրեսատորների» գործարանում, երիտասարդ էի, բայց հիմա ուրիշ է։ Արդեն 42 տարի է` սա իմ կենսակերպն է»,- ասում է մուշուրբա պատրաստող վարպետը:

Նա անվանի մարդկանցից շատերի համար է մուշուրբա պատրաստել: Առաջին արծաթե մուշուրբան պատրաստել է Վազգեն վեհափառի համար:

«Շատ հիանալի գործ էր: Արծաթե մուշուրբան թանկ հաճույք է, դրա համար էլ եզակի է: Հիմնականում լատունից են պատրաստում,- նշում է վարպետն ու ավելացնում,- Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահի համար էլ եմ պատրաստել, բայց` ոսկուց՝ 400 գրամանոց: Շատ խնամքով եմ գործին մոտեցել, քանի որ 10 գրամ էլ պակասի, ահագին գումար է»:

Մուշուրբան Գյումրի է հասել Արևմտյան Հայաստանից, սակայն ի տարբերություն այսօր Թուրքիայում հայտնի մուշուրբայի, որն օգտագործում են բաղնիքում, մերը, վարպետի խոսքով, ջուր խմելու գավաթ է, որը երկար ժամանակ թարմ ու սառն է պահում ջուրը:

Այսօր վարպետ Էդիկին միացել է որդին, որը հպարտությամբ է շարունակում հոր արհեստը: Տղա թոռ էլ ունի, նշանակում է` հույս կա, որ Միլիտոս պապի` փախրչու գործը Գյումրիում չի մեռնի:

Русская версия

Լրահոս
0