ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Մայիսի 29-ին, ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ զենքը ձեռքին կրակում է դռանը և պատուհաններին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.55-ին, 1965 թ. ծնված Սամվել Մ.-ն որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է հիշյալ շենքի բնակարաններից մեկի մուտքի դռան և պատշգամբի ուղղությամբ՝ վնասելով դռան ու պատուհանի շրջանակները և պատուհանի պաշտպանիչ ցանցը:
Վնասի չափը պարզվում է: