00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապահով և երաշխավորված ծերություն. բարեփոխումների 2-րդ փուլ

© Sputnik / Asatur YesayantsШенгавит, Ереван.
Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատերը, թերևս, տեղյակ չեն այն քայլերի մասին, որոնք պետք է անեն իրենց համար ավելի բարեկեցիկ ու երաշխավորված ծերություն ապահովելու համար:

Լուսինե Մկրտչյան, Sputnik.

Կենսաթոշակային բարեփոխումների առաջին փուլով ներդրվել է համակարգ՝ հիմնված միջազգային փորձի ուսումնասիրման վրա, և այժմ հերթը հասել է բարեփոխումների երկրորդ փուլին, որն ուղղված է կապիտալ շուկաների զարգացմանը:Այս գործողությունների հիմքում ապագա կենսաթոշակառուին բավարար և վաստակած թոշակով ապահովելու խնդիրն է:

Կուտակային համակարգին չմիացած թոշակառուներն այսօր պետական բյուջեից ստանում են կենսաթոշակ, իսկ բյուջեի միջոցները, ինչպես գիտենք, գոյանում են նաև այն հարկերից, որոնք վճարում են գրանցված աշխատողները իրենց ամենամսյա աշխատավարձից՝ եկամտահարկի տեսքով: Հայաստանում եկամտային հարկ վճարողների ու թոշակառուների հարաբերակցությունը 1:1 է, այսինքն ՝ գրեթե հավասար, ինչ էլ բնականաբար սոցիալական բավական լուրջ բեռ է բյուջեի համար: Մինչդեռ զարգացող երկրներում այդ հարաբերակցությունը 1:5-ի վրա է, երբ մեկ կենսաթոշակառուի ծախսերը «հոգում» է մոտ հինգ աշխատող:

Армянский драм - Sputnik Արմենիա
Սոցապ նախարար. Կենսաթոշակների ավելացման հնարավորություն այս պահին չկա

Կենսաթոշակային բարեփոխումներին «այո» ասած Հայաստանի քաղաքացիներին, ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման բաժնի պետ Արման Ջհանգիրյանի խոսքով, սկսած 2034 թվականից` համակարգը թույլ կտա անցնել կուտակված միջոցների հետգանձնման գործընթացին:

Ինչպե՞ս այն տեղի կունենա, և արդյո՞ք ապագայում ստանալիք կենսաթոշակն իր ինքնարժեքով կհամապատասխանի երիտասարդության և հասուն տարիքում աշխատավարձից պահվող դրամի ինքնարժեքին։ Ֆինանսների նախարարության պաշտոնյան պարզաբանում է, որ համակարգը ենթադրում է կուտակված միջոցների տրամադրման երեք տարբերակ։

«Առաջինը միանվագ վճարն է, երկրորդը՝ ծրագրային վճարները, այսինքն փուլ առ փուլը, երբ յուրաքանչյուր ամիս որոշակի գումար է վճարվում, և երրորդ տարբերակը՝ անուիտետը: Ցանկության դեպքում օրենքում կան որոշակի մոտեցումներ, այսինքն կախված այն գումարից, թե ինչքան եք դուք հավաքել այդքան տարիների ընթացքում, մենք համադրում ենք այն բազային կենսաթոշակի մեծության հետ: Եթե այն օրինակ փոքր է բազային կենսաթոշակի 75 %-ից, դուք դա ստանում եք միանվագ վճարի տեսքով, եթե 75 տոկոսից մինչև 5-ապատիկն է բազային կենսաթոշակի, ստանում եք անուիտետի տեսքով: Անուիտետը, երբ կնքվում է պայմանագիր ապահովագրական ընկերության հետ, և նա ցմահ ձեզ վճարում է կոնկրետ գումար: Ապահովագրական ընկերությունն ինքն է հաշվարկում, թե հավաքագրված գումարի չափով ինչ պայմանագիր և ինչ գումարով ձեր հետ կկնքի: Եվ ծրագրային վճարն է, երբ հավաքագրված գումարը բաժանվում է հավասար չափերի և հաշվի առնելով մահացության միջին աստիճանը (ՀՀ —ում դա 75 տարեկանն է), հաշվի առնելով թե կենսաթոշակառուի կենսագործունեությունն ինչքան կլինի՝ ծրագրային վճարների ձևով բաշխվում է ըստ ամիսների: Եթե մարդը մահանում է, կուտակված միջոցները չեն փոշիանում,այլ ժառանգվում են»,- ասում է պաշտոնյան:

Համակարգին միացած շահառուներից շատերը դեռ չգիտեն, որ ունեն հնարավորություն տեսնելու իրենց անհատական հաշիվը՝ հավաստիանալով, թե արդյոք գործատուն բարեխղճորեն կատարում է յուրաքանչյուր ամիս կենսաթոշակային փոխանցումները:

Sputnik Արմենիային բացառիկ հարցազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախանշել է սոցիալական խնդրների լուծման ուղիները - Sputnik Արմենիա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի բացառիկ հարցազրույցը Sputnik Արմենիային

«Ցավոք սրտի, մենք ունենք իրավիճակ, երբ ֆինանսական գրագիտության աստիճանն այնքան բարձր չէ բնակչության շրջանում, ինչքան մենք կցանկանայինք, որ դա լիներ, և դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այն անձինք, ովքեր չեն ընտրել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և ֆոնդի տեսակ, բավական մեծ թիվ էին կազմում՝ մոտ 70 %: Այդ անձանց համար ընտրվեց պատահականության սկզբունքով երկու կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդը, քանի որ այդ ֆոնդի մեջ 75 տոկոսը պարտատոմսեր և ավանդներ են՝ դրամի շուկայի գործիքներ, 25 տոկոսը՝ բաժնետոմսեր: Այսինքն, դա այն ֆոնդի տեսակն է, որն իրենից արժեզրկվելու ավելի քիչ վտանգ է ներկայացնում:Այսօր էլ կարելի է միանալ կուտակային բաղադրիչին և դրա համար բավարար է գործատուի միջոցով դիմում ներկայացնելը, որից հետո գործատուն արդեն որպես նրա հարկային գործակալ կատարում է տվյալ անձի համար վճարումների փոխանցումը», — նշեց Արման Ջհանգիրյանը` ավելացնելով, որ անհատական հաշվի վրա կուտակված միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է պարզել տարբեր մեթոդներով, սակայն ամենահեշտ միջոցը «ԱրՔա» համակարգին միացած բանկոմատի միջոցով պլաստիկ քարտի ներմուծումն է:

Խոսքը սովորական «ԱրՔա» քարտի մասին է, որը կապակցված է իր անհատական հաշիվը պարզելու ցանկություն ունեցող անձի հետ,այսինքն հանդիսանում է նրա անվանական քարտը: Քարտը պետք է պարզապես մուտք անել բանկոմատ, սեղմել կենսաթոշակային հաշվի քաղվածքը և ստանալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

Արման Ջհանգիրյանի խոսքով` արվել է հնարավորը, որպեսզի համակարգը լինի հնարավորինս թափանցիկ և շահառուն ցանկացած պահի մուտք գործի իր հաշիվ, տեսնի կուտակվող գումարների շարժը:

Ի դեպ, եթե անձն ունի գրանցված երկու և ավելի աշխատավայր, համակարգը նախատեսել է, որ ամենամսյա փոխանցումները պարտավոր են իրականացնել բոլոր գործատուները՝ կախված աշխատավարձի չափից և դա հինգ տոկոսն է։

«Մինչև 2020 թվականն ունենք սահմանափակում, որ յուրաքանչյուր ամիս մինչև 25 հազար դրամ կարելի կատարել փոխանցում, ոչ ավել: Ճիշտ է, հիմա փոփոխություն է արվել, և այդ իրավունքը մտցվել է, բայց դեռևս ենթաօրենսդրական ակտերի տեսքով են, իսկ այս պահին ավել փոխանցված գումարները հետ են վերադարձվում քաղաքացու հաշվին»,- նշեց նա:

Ընդ որում, սա միակ բարեփոխումն է, որտեղ պետությունը պարտավորվել է իրականացնել համաֆինանսավորում կամավոր մասնակիցների համար: Ընդ որում` եթե 1964-1974թթ. ծնված անձինք համակարգին կամավոր միանան մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա պետությունը նույնպես նրանց համար կկատարի կուտակային հատկացումներ եկամտի 5 տոկոսի չափով` ինչպես պարտադիր մասնակիցների դեպքում է:

Анаит Галстян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Անահիտ Գալստյան. Պետությունը մասնակցում է ընտանիքի հոգսը թեթևացնելուն

Ի դեպ, վերջերս էլ կառավարությունը որոշման նախագիծ ընդունեց, որով նաև Միջազգային կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիները վճարելու են 23 տոկոս կենսաթոշակային վճարումներ։ ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիներն այսպիսով կարող են իրենց գործատուների միջոցով միանալ կուտակային բաղադրիչին և գումարներ կուտակել իրենց կենսաթոշակային հաշվեհամարներին:

Առավելապես երիտասարդների համար նախատեսված այս բարեփոխումների երկրորդ փուլը մեկնարկել է, որն ըստ էության կապիտալ շուկաների զարգացման տեսլական է ենթադրում: 2018 թվականի հուլիսի 1-ից բարեփոխումները մտնում են պարտադիրի տիրույթ: Երկրորդ փուլի բարեփոխումների տրամաբանությունն այն է, որ համակարգը ներդնելուց հետո հանրությունը կարճ ժամկետում պետք է տեսնի դրա օգտակարությունը, այսինքն՝ պետք է ստեղծվի հարթակ, որը կապահովի նվազ ռիսկայնություն, կերաշխավորի թոշակառուների գումարների վերադարձելիություն` խթանելով երկրի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացումը:

Русская версия

Լրահոս
0