00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցապ նախարար. Կենսաթոշակների ավելացման հնարավորություն այս պահին չկա

© Sputnik / Aram NersesyanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր 1000 դրամով կենսաթոշակի ավելացումը բյուջեի համար կարժենա շուրջ 5.5 մլրդ դրամ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` նշելով, որ նման հնարավորություն այսօր չկա:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Կենսաթոշակների չափն ավելացնելու համար պետք է բարձրացնել հարկերը կամ բարձրացնել կենսաթոշակային տարիքը: Այս երկու տարբերակն էլ կառավարության համար անընդունելի է: Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով կենսաթոշակների չափերն ավելացնելու հասարակական պահանջին, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կենսաթոշակի ավելացումը, յուրաքանչյուր 1000 դրամով, արժե շուրջ 5.5 մլրդ դրամ: Հետո, երբ խոսք է գնում կենսաթոշակի չափը բարձրացնելու մասին, չպիտի միայն խոսենք աշխատանքային կենսաթոշակների մասին, մենք ունենք նաև սոցիալական կենսաթոշակներ, ունենք նաև զինծառայության կենսաթոշակներ, պիտի համամասնորեն կարողանանք բարձրացնել նաև այս կենսաթոշակները, որպեսզի դիսբալանս չառաջանա դրանց միջև: Իսկ սա արդեն կարժենա ոչ թե 140 մլրդ դրամ, այլ շատ ավելին»,- ասաց նախարարը:

Թոշակներն ավելացնելու համար, Արտեմ Ասատրյանի խոսքով, նախ հարկ է ավելացնել տնտեսական արդյունքը:

2017թ-ի բյուջեյով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված 366 մլրդ դրամից 251 մլրդ-ը ուղղվում է կենսաթոշակների տրամադրմանը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 1 աշխատողն այսօր իր վճարած հարկերով պահում է 1 կենսաթոշակառուի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք ընթերցել և դիտել Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության կայքում։

Լրահոս
0