00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Թուրքիան Մերձավոր Արևելքում գործում է որպես Արևմուտքի դաշնակից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:05
4 ր
Հայկազ Ֆանյան
Եկամտահարկի վերադարձի օրենքը տնտեսության համար նպատակահարմար չէ․ Հայկազ Ֆանյան
09:10
7 ր
Արմեն Քթոյան
Պաշտպանության ոլորտին պահուսային ֆոնդից քիչ գումար հատկացները լորմալ է․ Արմեն Քթոյան
09:18
3 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:22
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական երկինքը. կողոպուտ նավատորմի ձևով

CC BY 2.0 / Тhejaan / Airplane wingВид из самолета
Вид из самолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ուսումնասիրում է 2016 թվականի ամռանը, երբ փակվեց Վերին Լարսի անցակետը, «օդային մի քանի նավատորմերի» կողմից` «Աերոֆլոտ», «Սիբիր» և «Ուրալսկիե ավիալինիի» ավիատոմսերի գների ապօրինի թանկացման հարցը։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Հայաստանում աղմուկ հանած այդ պատմությունը սկսվեց 2016 թվականի ամռանը։ «Վերին Լարսի» անցակետի մերձակայքում գտնվող Թերեք գետը հունիսի 23-ին դուրս եկավ ափերից՝ ջրի տակ թողնելով մայրուղու շուրջ 0,5 կմ, Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի ցամաքային հաղորդակցումից կտրելով։

Եվ այդպես, շինարարական աշխատանքները ձգձգվեցին, ճանապարհի բացման ժամկետն անդադար տեղափոխվում էր, և ռազմավարական ճանապարհը բացվեց միայն հուլիսի 6-ին։

Սակայն այդ ժամանակահատվածում «հանկարծակի» Հայաստանից Ռուսաստան չվերթերի տոմսերի գները կտրուկ բարձրացան։ Որոշ դեպքերում գինը թանկացավ կրկնակի, կամ էլ ավելի շատ։

Այդ փաստն, իհարկե, ԶԼՄ-ների ուշադրությունից չվրիպեց։ Նրանց ճնշման տակ հնչեցին նաև էկոնոմիկայի նախարարության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական հայտարարություններ՝ ստուգումների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ։

Ваан Мартиросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լարսի այլընտրանք կարող է լինել և՛ ավիափոխադրումը, և՛ լաստանավի փոխադրումը

Sputnik Արմենիան համապատասխան գրությամբ դիմեց ԵՏՀ-ին։ Հանձնաժողովում հայտնեցին, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ հակամենաշնորհային կարգավորման Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտը 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 76-րդ հոդվածի 1 կետով գործ է բացել «Աերոֆլոտի», «Ռոսիա» ավիաընկերություն», «Դոնավիա», «Սիբիր ավիաընկերություն» և «Ուրալսկիե ավիալինիի» ընկերությունների նկատմամբ՝ մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ, որոնք արտահայտվում են էկոնոմ դասի ավիատոմսերի արժեքի թանկացմամբ հետևյալ ուղղություններով՝ «Երևան-Մոսկվա-Երևան», «Երևան-Կրասնոդար-Երևան», «Երևան-Սոչի-Երևամ», «Երևան-Դոնի Ռոստով-Երևան», Վերին Լարսի անցակետի ժամանակավոր փակման ժամանակահատվածում` 2016 թվականի հունիսի 23-ից հուլիսի 6-ը և հուլիսի 11-ը։

Նշված գործով որոշում կայացնելու համար ԵՏՀ-ն պարզաբանում է ուղարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության հասցեին ավիատոմսերի ամրագրման համակարգերը փորձաքննության ենթարկելու անհրաժեշտության մասին։

Sputnik Արմենիայի տվյալների համաձայն՝ փորձաքննությունը կուսումնասիրի հետևյալը. ավիատոմսերի ամրագրման համակարգերի օգտատերերի
(այդ թվում՝ ավիաընկերությունների աշխատակիցների) գործողությունների վերահսկման մատյանը։

Փորձաքննության անցկացման ժամանակ նշված գործը ժամանակավորապես դադարեցվել է։

Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Լաստանավ VS Լարս. Փոթի-Կովկասը Լարսի արժանի այլընտրանք

Գործերի մանրամասներին ծանոթանալու և փորձաքննություն անցկացնելու համար մենք դիմեցինք Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը Sputnik Արմենիային պատմեց այն մասին, որ ԶԼՄ-ներում Հայաստանից դեպի Ռուսաստանի քաղաքներ ավիատոմսերի թանկացման մասին հաղորդումները հայտնվեցին Լարսի անցակետի փակվելուց հետո։ Արդյունքում Հանձնաժողովը ստուգումների անցկացնելու որոշում է կայացրել։

«Սակայն, հաշվի առնելով այն, որ դրանք ռուսական ընկերություններ էին, և նրանց տվյալների բազան (մասնավորապես, տոմսերի ամրագրման) գտնվում է Ռուսաստանում, ինչպես նաև օրենսդրության համաձայն, որով այդ հարցը վերաբերում է անդրսահմանային շուկային, մենք ստուգումներ անելու խնդրանքով դիմեցինք ԵՏՀ»,- ասաց Մանասերյանը։

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այժմ ներգրավված է գործընթացի մեջ, սակայն, Մանասերյանի խոսքով՝ որոշումը պետք է կայացնի ԵՏՀ-ն։

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունում Sputnik Արմենիային հայտնել են, որ ներկա պահին գերատեսչությունը ԵՏՀ է ուղղել նամակ, որում խնդրել է ներկայացնել նշված թեմային վերաբերող հանձնաժողովում առկա տեղեկությունը։

Герберт Амбарцумян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լարսի այլընտրանքային ճանապարհը Ցխինվալով է, բայց այստեղ կա քաղաքական խնդիր

«Հետագա գործողությունները կախված կլինեն հանձնաժողովի տրամադրած տեղեկությունների վերլուծությունից։ Մենք նաև հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել, որոնք գործակցում են ԵՏՀ-ի վերոնշյալ հարցի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուսաստանի ԴՀԾ հասարակական կապերի վարչության պետի տեղակալ Պավել Բուգրովը։

«Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի ծառայությունում, որտեղ մենք ևս հայտ ենք ուղարկել, հայտնեցին, որ հարցն ուսումնասիրվում է։

Ural Airlines ավիաընկերության (այստեղ ևս հայտ ենք ներկայացրել) կայքում մամուլի ծառայության հեռախոսահամար չգտանք, իսկ օպերատորները հրաժարվեցին որևէ հեռախոսահամար տրամադրել։

S7 («Սիբիր») ընկերության օպերատորի հետ կապ հաստատել հաջողվեց, սակայն նա երկու անգամ զանգը փոխանցեց մամուլի ծառայության աշխատակիցների, բայց նրանց հեռախոսն այդպես էլ չպատասխանեց։

Բոլոր երեք ավիաընկերությունները («Դոնավիան» միացավ «Ռոսիային», որը մտնում էր «Աերոֆլոտ» խմբի մեջ) մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ չպատասխանեցին մեր հայտին։

Sputnik Արմենիան կհետևի այդ գործի ընթացքին նաև հետագայում։

Русская версия

Լրահոս
0