00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Պետրոսյան. «ԵԱՏՄ օրենքը չի ուժեղացնի հավաքականը»

© Sputnik / Aram Nersesyan Артур Петросян в гостях у радио Sputnik Армения
Артур Петросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի օր առաջ Եվրասիական տնտեսական միությունն օրենքի նախագիծ ներկայացրեց, ըստ որի` միության անդամ երկրների մարզիկներն այլևս լեգեոներ չեն համարվի միության սահմաններում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա նման օրենքը հայկական ֆուտբոլի վրա։

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Եվրասիական տնտեսական միության ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում ռուսական թիմերի կազմերում հանդես եկող հայ կամ հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստներն արդեն առանց խոչընդոտի կկարողանան հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Սակայն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով` ԵԱՏՄ երկրների օրենքը դժվար թե ինչ-որ կերպ ուժեղացնի մեր հավաքականը։

«Հավաքականի կազմում հանդես գալու համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է մեծ ցանկություն ունենա: Մեր թիմում մինչև այդ էլ կային Ռուսլան Կորյանը և Արթուր Սարկիսովը, որոնք լեգեոներ էին համարվում: Բայց չէ որ գալիս էին հավաքական: Միգուցե այս օրենքը ինչ-որ հոգեբանական խթան կտա խաղացողներին, բայց ես մնում են այն կարծիքին, որ հավաքականում խաղալը դա մեծ պատիվ է ու յուրաքանչյուրից պահանջում է մեծ նվիրվածություն»,- ասաց Պետրոսյանը։

Նշենք, որ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խմբում 3 անընդմեջ պարտություններից հետո Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ հաղթանակ տոնեց և շարունակում է պայքարը խմբում երկու ուղեգրերից մեկի համար:

Բոլորս էլ շատ լավ հիշում ենք գերկամային հաղթանակը Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ և հետո էլ Ղազախստանի թիմի դեմ խաղում: Նոր մարզիչ, նոր մոտեցում և, ինչպես պարզվում է, նոր խթան, ինչի շնորհիվ էլ մերոնք հաղթեցին այդ երկու խաղերում:

Առջևում մեզ սպասվում է ծանրագույն խաղ մրցակցի հարկի տակ: Հունիսի 10-ին Չեռնոգորիայում, անկասկած, դժվար մրցակցություն է սպասվում: Բայց մինչ այդ հանդիպումը, մեր հավաքականը ընկերական խաղում մրցելու է շատերի համար անհայտ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ: Առաջին հայացքից թվում է, թե այս հանդիպումը մեր ընտրանում համար այնքան էլ մեծ նշանակություն չունի, բայց Արթուր Պետրոսյանը բոլորովին այլ կարծիքի է:

Генрих Мхитарян с Аразом Озбилисом - Sputnik Արմենիա
Մխիթարյանն ապահովեց հաղթանակը կամ նոր գլուխկոտրուկ Արթուր Պետրոսյանի համար

«Մեզ համար այս պահին կարևոր չէ թե ինչ մրցակցի հետ ենք խաղում: Մեզ համար կարևորը խաղալն է: Հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ արդեն իրենց ակումբներում ավարտել են մրցաշրջանը, և խաղային պրակտիկան ապահովելու համար այս հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց հավաքականի մարզիչը։

Բնականաբար, շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ մեր ընտրանում մի քանի խաղացողներ տարբեր պատճառներով բացակայելու են: Վնասվածք ունեն Գևորգ Ղազարյանը, Հովհաննես Համբարձումյանը և Դավիթ Մանոյանը: Որակազրկված է Վարազդատ Հարոյանը: Սակայն հավաքականն առաջին անգամ չէ, որ նման իրավիճակում է հայտնվում, ու մեր ֆուտբոլիստներն արդեն ապացուցել են, որ կարող են հասնել ցանկալի արդյունքին նույնիսկ անելանելի իրավիճակներում:

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը արտասահմանում հանդես եկող հավաքականի ֆուտբոլիստների ցանկում ընդգրկել է 2 նորեկի՝ «Մորդովիայի» ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանին և «Անժիի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյին: Ի դեպ, ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մինչ այդ արդեն նշել էր, որ հավաքականը գրկաբաց կընդունի Յուրչենկոյին, իսկ վերջինս պատասխանել էր, որ առայժմ հրավեր չկա: Հիմա արդեն հրավեր կա, ու գնդակը Յուրչենկոյի ոչ միայն կիսադաշտում է, այլ նրա տուգանային հրապարակում:

Մոտ օրերս կհասկանանք` կգա՞ արդյոք Յուրչենկոն Հայաստան, թե՞ ոչ: Իսկ ահա Արմեն Համբարձումյանի հարցում ամեն ինչ պարզ է: Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու համար և պատրաստ է օգտակար լինել թիմին:

Լրահոս
0