00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սափրե՞լ, թե՞ չսափրել․ բեղերը քաղաքականության մեջ և Ռեջեփ Էրդողանի կյանքում

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Тайип Эрдоган
Президент Турции Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակին այսպիսի մի անեկդոտ կար։ Լեյտենանտը կապիտանին հարցնում է․ «Այսօրվա համար ի՞նչ պլան ունենք, պարոն կապիտան»։ Կապիտանը երկինք է նայում և ասում․ «Մինչև ճաշը՝ զորախաղեր, ճաշից հետո փոխում ենք կառավարությունը»։

Ինչպիսի վերաբերմունք էլ ունենաս Թուրքիայի նախագահի նկատմամբ, ինչ էլ մտածես նրա մասին, պետք է ասել, որ պարոն Էրդողանի դեմքին, անկասկած, վայելչատեսության կնիք կա։ Եվ եթե որևէ մեկի մտքով անցնի պնդել հակառակը, սխալված կլինի։ Ավելին՝ ես այսօր էլ համարում եմ, որ նա ճիշտ է վարվել, երբ հրաժարվել է կատարել նախկին ղեկավարի հրամանը և չի սափրել բեղերը։ Թեև չեմ կարծում, որ դա սկզբունքային նշանակություն ունի Թուրքիայի նախագահի անձնական և բազմապիսի հասարական-քաղաքական գործունեության մեջ։

Թուրքիան երկար ժամանակ ապրում էր մոտավորապես այն ռեժիմով, որը նկարագրված է վերը նշված անեկդոտում, և ո՞վ կհամարձակվի պնդել, որ այդ երկիրը վաղը կրկին չի վերադառնա նույն ռեժիմին։ Բայց այստեղ կարևոր է իմանալ՝ սվինների միջոցով իշխանության հաճախակի փոփոխումը ոչ թե թուրք հրամանատարերի սիրելի զբաղմունքն է, այլ նրանց՝ սահմանադրությամբ ամրապնդված պարտականությունը։

Աշխարհիկ պետության ստեղծման գործը ստանձնելով՝ ազգի անառարկելի հայր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը աշխարհակրթության երաշխիք հայտարարեց թուրքական բանակը, ինչը գեներալներին տալիս էր ոչ միայն հնարավորություն, այլև՝ անհրաժեշտության դեպքում նաև իրավունք՝ տանկերը փողոց հանելու և կառավարությունը փոխելու։

Իշխանության այսպիսի փոփոխության առաջին զոհը վարչապետ Անդան Մենդերեսն էր։ 1960 թվականին նրան հանեցին գրասենյակից, տարան կախաղանի մոտ, պարանոցին պարան գցեցին և այսպիսով հաստատեցին իրենց նվիրվածությունը աշխարհակրթությանը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչպես 20 րոպեն ցնցեց Էրդողանին

Դրան հաջորդեցին մի շարք այլ իրադարձություններ, և այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև խելամիտ Էրդողանին հաջողվեց սահմանադրության մեջ ուղղում մտցնել, ըստ որի՝ բանակն այլևս չէր կարող խառնվել իրեն չվերաբերող հարցերին։ Եվ ի՞նչ եք կարծում, այդ հարցում ո՞վ օգնեց Էրդողանին։ Ֆեթուլլահ Գյուլենը՝ Թուրքիայում հեղինակություն վայելող հասարակական գործիչը, որն Ամերիկա է փախել, և որի գլուխն է այսօր պահանջում Ռեջեփ Էրդողանը (երեկ ընկեր էր, այսօր՝ թշնամի, դա նրա մոտ միշտ հեշտ է ստացվում)։

Հիմա վերադառնանք բեղերի թեմային։ Հեռավոր 1980 թվականին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համեմատաբար երիտասարդ էր, աշխատում էր Ստամբուլի քաղաքապետարանի տրանսպորտային համեստ վարչությունում՝ գնդապետ Քենան Էվրենի ղեկավարությամբ, որը, չգիտես ինչու, իր ենթակային հրամայեց սափրել բեղերը։ Էրդողանը չուզեց անբեղ մնալ և այդ պատճառով զրկվեց աշխատանքից։ Տարօրինակ է, բայց հենց այդպես է եղել։

Երկու խոսք բեղերի մասին այն մարդկանց համար, ովքեր բեղերի մասին փայլուն գիտելիքներ չունեն։ Բեղերն ու մորուքը հասարակական նշանակություն ունեն․ օգնում են տղամարդու սեռական ինքորոշման հարցում, արտաքին տեսքի կարևոր մասնիկ են հանդիսանում և ազդում են տղամարդու հոգևոր ու հուզական աշխարհի վրա, — պնդում են մասնագետները։ Ավելին, Թուրքիայում բեղերի այս կամ այն տեսակը ցույց է տալիս, որ տղամարդը պատկանում է այս կամ այն քաղաքական ուղղությանը կամ կուսակցությանը։

Ինչպես հայտնի է, Էրդողանը դեռևս 2001 թվականին ստեղծեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, և կարելի է ենթադրել, որ նրա ընտրած բեղերի ձևն ամենաշատն է խթանում ինչպես հասարակության ընդհանուր զարգացումը, այնպես էլ այդ հասարակության մեջ արդարության զգացումի զարգացումը։

Սակայն չի կարելի նաև բացառել նորաձևության գործոնը․ «Դեմքի վրա մազերի զանգվածային կույտ լինելով՝ բեղերն իրենց վրա են կենտրոնացնում շրջապատի մարդկանց ուշադրությունը և մեծ մասամբ անբեղ հասարակության ֆոնին վառ տարբերակիչ նշան են հանդիսանում՝ կրողին առանձնացնելով շրջապատից», — պնդում են գիտակները։ Համաձայն ենք։

Բայց արտահայտենք նաև մեր կարծիքը․ բեղերն, այնուամենայնիվ, դեկորատիվ ֆունկցիա են կատարում և այդ առումով լիովին համապատասխանում են Թուրքիայի նախագահին։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե նրա նախկին ղեկավար Քենան Էվրենը, որը ժամանակին հրամայել էր սափրել բեղերը, նախագահի հրամանով չձերբակալվեր և 94 տարեկանում չմահանար բանտում։

Русская версия

Լրահոս
0