00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես 20 րոպեն ցնցեց Էրդողանին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թրամփ – Էրդողան հանդիպման կարևորագույն մասն այն էր, որ նախկինում մտերմագույն գործընկերներ և բարեկամներ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի առաջնորդների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումն ընդամենը 20 րոպե տևեց։

Միջազգային քաղաքական ասպարեզում այս փաստն իսկապես շատ կարևոր է, քանի որ, փաստորեն, ստացվում է, որ 70 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օվկիանոսը հատել է միայն նրա համար, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ 20 րոպեանոց հանդիպում ունենա։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե որքան կարևորագույն քաղաքական հարցեր ու խնդիրներ ունեին այդ երկու նախագահները՝ սկսած Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններից մինչև Իրան, Սաուդյան Արաբիա, Հայաստան, Արցախ ու Ադրբեջան, ապա կարելի է ասել, որ հանդիպումն ու Անկարայի բոլոր հույսերը բառացիորեն տապալվեցին։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
Թուրքիան Ադրբեջանի հետ զորավարժություններով ոտնահարում է իր դաշնակիցների ջանքերը

Իրականում, այդ ամենը կարելի էր նաև չհիշատակել, քանի որ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև մեկ այլ սեպ է խրված, որն, ի դեպ, Սիրիային չի վերաբերում։ Նշենք, որ վերջին տարիներին այդ երկու երկրների բավականին ձեռնտու համագործակցությունը զարգանում էր սիրական իրադարձությունների ֆոնին, որոնց շնորհիվ էլ պաշտոնական Վաշինգտոնը լուրջ քայլեր էր ձեռնարկում Ռուսաստանի Դաշնության դեմ (հիշենք Լաթաքիայում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը, որից հետո ռուս — թուրքական հարաբերությունները փակուղի մտան)։

Այդ սեպը քրդական հարցն է, որի շնորհիվ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր հույս ունի իր ուզածին հասնել ու փլուզել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու պետականությունը։

Միացյալ Նահանգներին դա օդի պես է պետք, այլապես ստիպված է լինելու ընդունել, որ ռուսները Մերձավոր Արևելքում հաղթող դուրս եկան և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ամրապնդեցին իր աթոռում և Մոսկվան իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում այնպես ուժեղացրեց, ինչպես միայն Խորհրդային Միության տարիներին է եղել։

Այդ հանգամանքը ամերիկացիների համար պարզապես անթույլատրելի է: Այդ պատճառով էլ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է նույնիսկ իր` նախկինում մտերմագույն գործընկեր ու բարեկամ Անկարային, որը ՆԱՏՕ-ի ուժեղագույն բանակներից մեկն ունի, անտեսել, միայն թե մի այնպիսի ուժ գտնի, որը կկարողանա Բաշար ալ Ասադի դեմ պայքարել ու ապավինելով միջազգային հանրությանը, պահանջել, որպեսզի Սիրիայի տարածքային ամբողջականությունը խարխլվի։

Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Դատելով ԱՄՆ նախագահի արտահայտություններից` Էրդողանի պահանջները հազիվ թե բավարարվեն

Նախկինում հույս կար, որ այդ ուժը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն էր, որը ծրագրել էր խալիֆաթ կառուցել և այդ գաղափարի շուրջ մեծ ուժեր էր կուտակել տարածաշրջանում:

Սակայն Կրեմլի վարած քաղաքականությունը, երբ ռուսական օդատիեզերական ռազմական ուժերը ներխուժեցին Սիրիայի տարածք ու Իրանի և Հըզբոլլահի հետ մի շարք հաղթանակներ տարան, Միացյալ Նահանգների բոլոր ծրագրերը տապալեց։ Ու հիմա տարածաշրջանում այնպես է ստացվել, որ իրական ուժը, որը ոչ Բաշար ալ Ասադի հսկողության տակ երկրում խաղաղություն է ուզում, մնացել է սիրիական, այսպես կոչված, չափավոր ընդդիմությունը, որին ամերիկացիները պարզապես չեն կարողանում միջազգային հանրության առաջ պաշտպանել, որովհետև դրանք ակնհայտ ահաբեկչական կազմակերպություններ են։ Կամ էլ քրդերը… Որոնց վրա էլ Վաշինգտոնը, փաստորեն, որոշել է իր խաղադրույքն անել։

Դա էլ, ինչպես ասում են, լավ օրից չէ։ Ամերիկացիները շատ կուզեին, որ այդ պարագայում թուրքերն իրենց կողմից հանդես գային, որովհետև Թուրքիան ամեն դեպքում քաղաքական լուրջ դիրք ունի տարածաշրջանում: Սակայն նման զարգացումները բացառված են հենց այն պատճառով, որ քրդական փաստարկն Անկարայի համար անընդունելի է:

Ու այսօր արդեն պարզ է, որ Էրդողանը Վաշինգտոն էր ուղևորվում առաջին հերթին Թրամփին հենց այդ բանն ասելու համար: Գնաց, հանդիպման հենց սկզբից ասաց, ու հանկարծ պարզվեց, որ դրանից հետո համաշխարհային ու տարածքային գերտերությունների նախագահներն այլևս որևէ խոսելու թեմա չունեն։ Ու հենց դրանով էլ ավարտվեց Թրամփ — Էրդողան պաշտոնական հանդիպումը: Հիշեցնեմ` տևեց ընդամենը 20 րոպե, ու Էրդողանը դատարկաձեռն վերադարձավ Թուրքիա։

Ու որքան էլ փորձեն կողմերն այնպես ներկայացնել իրավիճակը, թե երկու երկրները հիանալի հարաբերություններ ունեն, բոլորն էլ հասկանում են, որ այդպես չէ, ու հանդիպումը պարզապես տապալվեց։

Русская версия

Լրահոս
0