00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-թուրքական սահմանի ականապատումն ու հետևանքները. պատմում է սահմանապահը

© Sputnik / Armenuhi MkhoyanАрмяно-турецкая граница
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետխորհրդային տարածաշրջանի համար դժվար ժամանակաշրջանում Հայաստանի և Թուրքիայի սահմանին հատուկ ակտիվություն էին դրսևորում մաքսանենգ ապրանքներ ներկրողները. պատմում է Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի նախկին հրամանատար Միխայիլ Օգանեսյանը:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայ-թուրքական սահմանի որոշ տարածքների ականապատումը 90-ականներին մաքսանենգ ապրանքների ներկրման դեմ պայքարի արդյունավետ միջոց դարձավ: Sputnik Արմենիային այս մասին ասաց Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միխայիլ Օգանեսյանը:

Մայիսի 28-ին Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության աշխատակիցները տոնում են իրենց մասնագիտական տոնը:

Օգանեսյանը սահմանապահների տոհմից է, ծնվել է Մեղրիում: Նրանց ընտանիքն ավելի քան 200 տարի պահպանում է հայկական սահմանները: Ինքը` Օգանեսյանը, ծառայության երկար ճանապարհ է անցել ԽՍՀՄ տարբեր անկյուններում, մինչև վերջնականապես վերադարձել է Հայաստան:

«Առաջին անգամ Հայաստան եկա 1992 թվականին՝ Արտաշատի սահմանապահ ջոկատում ղեկավարի պաշտոն ստանձնելու, երբ արդեն փորձառու հրամանատար էի: Այդ ժամանակ նյութատեխնիկական ապահովման խնդիրներ կային, քիչ էին սպաները, նրանց փոխարինում էին ենթասպաները: Սակայն մենք այդ ժամանակաշրջանում կարողանում էին սահմանի որակյալ պաշտպանության ապահովել», — պատմեց Օգանեսյանը:

Ըստ նրա՝ պատահական չէ, որ ՀՀ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի նախարար Վազգեն Սարգսյանը մի անգամ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ասաց. «Փառք Աստծուն, որ ռուս սահմանապահները իրենց գործը պատշաճ են կատարում, և այստեղ մենք որևէ խնդիր չունենք»:

© Sputnik / Karen YepremyanՄիխայիլ Օգանեսյան
Михаил Оганесян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Միխայիլ Օգանեսյան

Արտաշատում ծառայելը հանգեցրեց նրան, որ Օգանեսյանը նշանակվեց Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի հրամանատար:

Նյութատեխնիկական և կադրերի ապահովման հետ կապված խնդիրները ժամանակի հետ լուծվեցին, մասնավորապես, Հայաստանում սպաների մեկամյա ծառայությունը սկսեցին հաշվել որպես մեկուկես տարի: Ամենաբարդ հարցերից մեկը սպաների ընտանիքների կացությունը բարելավելն էր:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա այնտեղ էլ մի շարք խնդիրներ կային:

«90-ականներին մաքսանենգները սահմանը խախտելու փորձեր էին ձեռնարկում՝ հիմնականում անասուն տեղափոխելով: Հայաստանում այն ժամանակ մեկ ոչխարի արժեքը մոտ 30-40 դոլար էր, իսկ Թուրքիայում՝ եռակի թանկ: Ընդ որում խոշոր եղջերավոր անասունների գինն ավելի բարձր էր», — ասաց Օգանեսյանը:

Альберт Багдасарян - Sputnik Արմենիա
Գնդապետ. Հրամանատարը պիտի մանկավարժ ու հոգեբան լինի, որ բացառի միջանձնային խնդիրները

Մաքսանենգության դեմ պայքարելու համար տարածքներն ականապատվեցին, ինչն իր ազդեցությունը թողեց:

«Որոշ ժամանակ անց սահմանը խախտելու դեպքերը զգալիորեն նվազեցին», — պատմում է սահմանապահ ծառայության վետերանը:

Նա հիշում է, որ Հայաստանի սահմանը հաճախ փորձում էին հատել նաև թուրքական կառավարության հետ հակազդման մեջ գտնվող քրդերը:

«Մենք մի շարք որոնողական միջոցառումներ էինք անցկացնում: Մեզ ակտիվորեն օգնում էին տեղի ղեկավարությունն ու բնակիչները», — նշեց Օգանեսյանն` ավելացնելով, որ այդ ավանդույթը մինչև օրս էլ պահպանվում է:

Նա պատմեց, թե ինչպես մի անգամ` նույն 90-ականներին, սահմանին ծառայող զինվորներից երկուսը փորձել են փախուստի դիմել և մեկնել տուն` Ուկրաինա Թուրքիայի տարածքով:

«Նրանք զենքը բռնած անցնում են հարևան պետության տարածք: Շնորհակալ եմ սպաներին, որոնք ամեն ինչ արեցին, և որոշ ժամանակ անց փախստականներն իրենց ամբողջական հանդերձանքով կանգնած էին իմ գրասենյակում և ներողություն էին խնդրում», — հիշում է Օգանեսյանը:

Նա չի պատկերացնում ծառայությունն առանց մասնագիտության հանդեպ ունեցած սիրո: Սահմանապահի մյուս հատկանիշները, ըստ նրա, դրանից են բխում:

Հայաստանում ծառայությունն ավարտելուց հետո Օգանեսյանի պաշտոնը բարձրացրին` Գլխավոր շտաբի ակադեմիա, այնուհետև նշանակում Վլադիվոստոկում, հետո` Չելյաբինսկ, և վերջապես 2004 թվականին ծառայությունն ավարտելուց հետո կրկին վերադարձավ հայրենիք…

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Թուրքիան վախենում է հայկական «Ռեկոնկիստայից»

Հիշեցնենք, որ ՌՍՖՍՀ սահմանապահ պաշտպանությունը Խորհրդժողկոմի հրամանով ստեղծվել էր 1918 թվականի մայիսի 28-ին: Այդ ժամանակ էլ ստեղծվեց սահմանապահ պաշտպանության գլխավոր վարչությունը, ուր ամբողջական կազմով տեղափոխվեցին Ռուսաստանի սահմանային պահազորի նախկին առանձին կորպուսի վարչության սպաները:

Այդ կառույցների գործը շարունակեց Ռուսաստանի սահմանապահ դաշնային ծառայությունը, որը Ռուսաստանի նախագահի հրամանով ստեղծվեց 1993 թվականի դեկտեբերի 30-ին: 2003 թվականի մայիսից ՍԴԾ-ն անցավ ԱԴԾ-ի ղեկավարության տակ և կոչվեց Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայություն:

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանումն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը։ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մեջ մտնում են չորս սահմանապահ ջոկատներ, որոնք տեղակայված են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետեր Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Լրահոս
0