00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Ռուսաստանը լավ «խաղաքարտ» է Թրամփի դեմ պայքարելու համար

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցВид на Московский Кремль и Большой Москворецкий мост
Вид на Московский Кремль и Большой Москворецкий мост - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռուսաստանի սպառնալիքը» Բալթյան և ՆԱՏՕ–ի անդամ այլ երկրներին օգտագործվում են Թրամփի հակառակորդները՝ որպես քաղաքական պայքարի առավել արդյունավետ միջոցներից մեկը, կարծում է Երվանդ Բոզոյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Նախագահ Թրամփի հակառակորդները «ռուսական խաղաթուղթը» խաղարկում են հայրենասիրության ալիքի ստեղծման համար, որն օգտագործվում է նրա դեմ, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով Լեհաստան և Բալթյան երկրներ Ռուսաստանի հավանական ներխուժման մասին հարցման արդյունքները։

Sputnik News-ի համար հարցումն անցկացրել է Ifop ֆրանսիական ընկերությունը, որը մասնագիտացած է սոցիոլոգիական հարցումների անցկացման գործում։

Крым - Sputnik Արմենիա
Փորձագետ. Արևմուտքի բնակիչներին չի հետաքրքրում Ղրիմը

2016 թվականի հունիսին ՆԱՏՕ-ն «ռուսական պոտենցիալ ագրեսիայից» պաշտպանվելու պատրվակով հայտարարել էր Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Լեհաստանում չորս գումարտակների տեղակայման մասին։ Այն հարցին, թե արդյո՞ք Դուք համաձայն եք այն պնդմանը, որ Ռուսաստանը ծրագրում է ներխուժել Լեհաստան և Բալթյան երկրների, Իտալիայում և Գերմանիայում հարցվածների մեծ մասը (69% և 60% համապատասխանաբար) և ֆրանսիացիների 47% չեն համաձայնել։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, հակառակ կարծիքին են. ԱՄՆ-ում բնակչության մեծամասնությունը կարծում է, որ զավթումը հավանական է (55%), Մեծ Բրիտանիայում` 43%-ը։

«Կարծում եմ՝ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ վերջին ժամանակներում Միացյալ Նահանգներում հակառուսական տրամադրությունն էապես ուժեղացել է ԱՄՆ-ում ընտրությունների պատճառով, քանի որ կարծիք էր տարածվում, որ Ռուսաստանն ազդել է դրա ընթացքի վրա»,- ասաց Բոզոյանը։

Ամենաբարձր մակարդակով մշտական քննարկումները բացասական մթնոլորտ են ստեղծում Ռուսաստանի շուրջ, ինչն էլ իր հերթին ազդում է բոլոր այլ ոլորտների վրա։

Ինչպես Դոնալդ Թրամփը «սուսերով պար» պարեց Սաուդյան Արաբիայում - Sputnik Արմենիա
Ինչպես Դոնալդ Թրամփը «սուսերով պար» պարեց Սաուդյան Արաբիայում

«Ռուսաստանը լավ միջոց է ԱՄՆ-ում հայրենասիրական պաթոսը բարձրացնելու համար, քանի որ ամերիկացիներն իրենց աշխարհում միակ գերտերությունն են համարում, և «ինչ-որ» Ռուսաստան չի կարող միջամտել իրենց գործերին։ Այս գաղափարը պետք է ազդի ամերիկացիների հպարտության վրա և ակտիվորեն կօգտագործվի Թրամփի հակառակորդների կողմից», — ասաց Բոզոյանը։

Բացասական տրամադրվածությունը տարածվում է Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, Սիրիայում ՌԴ մասնակցության, ՉԺԴՀ-ի հետ հարաբերությունների, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Լեհաստանի և Բալթյան երկրներին սպառնալիքի մասին պատկերացումների վրա։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա այդ երկիրը, քաղաքագետի կարծիքով, ավանդաբար մոտ է ԱՄՆ-ին, և երկու երկրներում հասարակական կարծիքները միևնույն հարթության վրա են գտնվում։

«Իսկ այնպիսի եվրոպական երկրներում, ինչպես Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան Ռուսաստանի միջամտության հարց նրանց ներքին գործերին նման մակարդակի վրա դրված չէ»,- ասաց Բոզոյանը։

Նա նշեց, որ հակազդեցությունը միջին խավի շահերը ներկայացնող Թրամփի և խոշոր ամերիկյան ԶԼՄ-ները կարգավորող իսթեբլիշմենթի միջև ԱՄՆ-ում մեծ թափ է հավաքում այսօր։

Հարցումն անցկացրել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում 2017 թվականի ապրիլի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապրիլի 21-ից 27-ը` ԱՄՆ-ում։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 4005 մարդ Ֆրանսիայից (801), Գերմանիայից (800), Իտալիայից (801), Մեծ Բրիտանիայից (801) և ԱՄՆ-ից (802)։

Русская версия

Լրահոս
0